Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը խոստացել է գումարի դիմաց Վրաստանի քաղաքացիներին Մեքսիկայով տեղափոխել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սակայն խոստումը չի կատարել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ 1974 թվականին ծնված, նախկինում դատապարտված, ներկայումս պայմանական պատժի մեջ գտնվող Կ.Թ.-ն մեղադրվում է խարդախության մեջ։
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 7 000 ԱՄՆ դոլարի դիմաց խոստացել է Վրաստանի քաղաքացիներին Մեքսիկայի տարածքով ապօրինի տեղափոխել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք, նրանցից նախապես վերցրել է գումարը և չի կատարել խոստումները։
Ընդհանուր առմամբ, հանցավոր արարքի արդյունքում Կ.Թ.-ն խաբեությամբ յուրացրել է քաղաքացիներին պատկանող 23 900 ԱՄՆ դոլարը և 2600 եվրոն»,- հայտնում են նախարարությունից։
Գործով հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում կալանավորին սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։
