Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսպես կոչված «oտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի քննարկումից առաջ խորհրդարանական ընդդիմությունը ճեպազրույց է անցկացրել և կոչ արել «Վրացական երազանքին» անհապաղ հետ կանչել օրինագիծը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Այսօր Իվանիշվիլիի կուսակցությունը կրկին փորձում է խորհրդարանում ներդնել ռուսական օրենք՝ հակառակ վրաց ժողովրդի կամքին և չնայած Վրաստանի միջազգային գործընկերների խիստ նախազգուշացումներին։ Ռուսական օրենք, որը ծառայում է հասարակության պառակտմանը և կոնֆլիկտ ստեղծելուն, որը ծառայում է մեր երկրի եվրոպական ապագայի սաբոտաժին։
Մենք պահանջում ենք Իվանիշվիլիի կուսակցությունից անհապաղ հետ կանչել ռուսական օրենքը և ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ օրենքը չընդունվի Վրաստանի խորհրդարանի կողմից։ Մեր նպատակն է պաշտպանել վրաց ժողովրդի եվրոպական ընտրությունը, պաշտպանել Վրաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության ընտրությունը, ովքեր ասում են՝ այո Եվրոպային, ոչ ռուսական օրենքին»,- ասել է «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Թինաթին Բոկուչավան։
Պատգամավոր Արմազ Ախվլեդիանիի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը նախկինի պես միասնական է, և իրենք ոչ մեկին թույլ չեն տա Վրաստանում անկարգություններ ստեղծել «Կրեմլի պատվիրած սցենարով»։
Ընդդիմության անդամները քաղաքացիներին կոչ են անում հավաքվել խորհրդարանի մոտ՝ բողոքելու ռուսական օրենքի դեմ։
«Այսօր ոչ միայն որոշվում է օրենքի քննարկումը Վրաստանի խորհրդարանում, այլև այսօր մեր երկիրը կանգնած է շատ կարևոր աշխարհաքաղաքական ընտրության առջև։ Ուստի խնդրում և հորդորում եմ բոլորին, երբ կարող եք, եկեք Վրաստանի խորհրդարանի մոտ։ Նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են, թե որտեղ է լինելու Վրաստանը մի քանի տարի հետո, եկեք, բողոքեք և իսկապես ձեր ձայնը լսելի դարձրեք «Վրացական երազանքի» համար», - ասել է «Բարեփոխումների խմբի» ղեկավար Խատիա Դեկանոիձեն։
«Կարևոր չէ, թե որ կուսակցությանն ես սատարում, ում օգտին ես ընտրել անցած ընտրություններում։ Եթե ցանկանում եք ձեր երեխաների եվրոպական ապագան, այսօր եկեք խորհրդարան։ Այսօր, առավել քան երբևէ, այս երկրի հաջորդ սերունդների ապագան յուրաքանչյուրիս ձեռքում է»,- ասել է «Լելո»-ի անդամ Սալոմե Սամադաշվիլին։
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Վրացական երազանքի» նախաձեռնած ռուսական օրենքը։ Խորհրդարանում անվտանգության այսպես կոչված դեղին մակարդակ է հայտարարվել, որով արգելվել է առցանց լրատվամիջոցների հավատարմագրված լրագրողների մուտքն օրենսդիր մարմին։
