Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն փոխվարչապետ է նշանակել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին, ում նկատմամբ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, պատժամիջոցներ են կիրառել Ամերիկայի Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Այսօրվանից «Վրացական երազանքի» կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ՝ առաջին փոխվարչապետը էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին է, իսկ փոխվարչապետը՝ պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցված որոշում են կայացրել Վախթան Գոմելաուրիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այս երկրների կառավարությունները Գոմելաուրիին պատասխանատու են համարում խաղաղ ցուցարարներին ճնշելու և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների համար:
ԱՄՆ գանձապետարանի օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) Գոմելաուրիի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցների ծրագրի շրջանակներում: 2016 թվականի դեկտեմբերին ուժի մեջ մտած «Մագնիտսկու մարդու իրավունքների պատասխանատվության գլոբալ ակտը» թույլ է տալիս ԱՄՆ գործադիր իշխանությանը նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա պետական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների կոպիտ խախտումների կամ լուրջ կոռուպցիոն գործողությունների համար:
Ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին («Խարեբա») և նրա երկու տեղակալները՝ Միլեր Լագզաուրին և Միրզա Կեզևաձեն, նույնպես պատժամիջոցների են ենթարկվել Մագնիտսկու ակտով։ ԱՄՆ-ում նրանց ակտիվներն ու ունեցվածքը կսառեցվեն, և նրանց մուտքը ԱՄՆ կարգելվի։ Բացի այդ, ֆինանսական հաստատությունները և այլ անձինք, որոնք որոշակի գործարքներ կամ գործունեություն են իրականացնում պատժամիջոցների ենթարկվածների հետ, նույնպես կարող են ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցներին:
Վախթանգ Գոմելաուրիի և ՆԳՆ 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Միացյալ Թագավորության կառավարության կիրառած պատժամիջոցները ներառում են Մեծ Բրիտանիա մուտքի արգելք և ակտիվների սառեցում։
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Վախթանգ Գոմելաուրիի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել նաև Ուկրաինան, Լիտվան և Էստոնիան։ Նա չի մեկնաբանել այս որոշումները։
