Հունաստանում մոլեգնում են անտառային հրդեհները: Ուժեղ քամու պատճառով կրակը արագորեն տարածվում է և մոտենում է Աթենքին։ Բնակչությունը տարհանվել է ավելի քան տասը գյուղերից ու քաղաքներից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Մայրաքաղաքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վառնավայում հրդեհը բռնկվել է կիրակի կեսօրին։
«Հյուսիս-արևելյան Ատտիկայի բնակիչները բախվել են ծայրահեղ վտանգավոր անտառային հրդեհի, որի դեմ մենք ավելի քան 20 ժամ պայքարում ենք դրամատիկ պայմաններում։ Մարտահրավերը ուժեղ քամին է, երաշտը և խիտ անտառի շատ դժվար ու կոշտ տեղանքը»,- ասել է կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 670 հրշեջ, 183 հրշեջ մեքենա, 32 հրշեջ ինքնաթիռ և ուղղաթիռ։
Վրաստանի դեսպանությունը Հունաստանում բնակվող հայրենակիցներին կոչ է անում ենթարկվել համապատասխան գերատեսչությունների կողմից տրված հրահանգներին, այդ թվում՝ հայտարարության դեպքում՝ տարհանման պահանջներին։ Դեսպանությունից հայտնում են, որ թեժ գծով (+306952220000) «Վրաստանի քաղաքացիներից ոչ մի հաղորդագրություն» չեն ստացել։
