Խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ՝ չորեքշաբթի, հոկտեմբերի 23-ին, Թբիլիսիում տեղի կունենա «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպումը։ Միջոցառումը Ազատության հրապարակում սկզբում հայտարարված 16:00-ի փոխարեն կսկսվի ժամը 19:00-ին։ Առավոտից տարածքը փակ կլինի երթևեկության համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
«Մենք մեծ թվով մարդկանց ենք սպասում և վստահ ենք, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածը կլցվի մեր համախոհներով։ Մեր հասարակությունը, արևմտյան գործընկերները, միջազգային դիտորդները ևս մեկ անգամ կտեսնեն, թե որքան մեծ է իշխող թիմի աջակցությունը»,- այսօրվա ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» անդամ Գիվի Միքանաձեն։
Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ հանրահավաքի համար նախատեսվում է վարչական ռեսուրս մոբիլիզացնել ողջ երկրից։ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամ Գիորգի Կիլաձեի խոսքով՝ Քութայիսիում տարբեր պետական հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներին, դպրոցի ուսուցիչներին և մանկապարտեզների դաստիարակներին ստիպում են մասնակցել «Վրացական երազանքի» միջոցառմանը։
«Մենք շփվել ենք նրանց որոշակի մասի հետ, ովքեր իրենց մասնավոր զրույցներում բացահայտ նշում են այն մարդկանց անուն-ազգանունները, ովքեր սպառնում են ազատել իրենց աշխատանքից, եթե 23-ին չմիանան այս ակցիային։ Ուզում եմ դիմել «Վրացական երազանքին»՝ ձեզ մնացել է իշխանության ղեկին 4 օր, ձեզ արժանապատիվ պահեք, մի խլեք այս մարդկանց սահմանադրությամբ տրված հիմնական իրավունքը՝ ընտրության ազատությունը», - ասել է Կիլաձեն։
Իշխող կուսակցության ամփոփիչ միջոցառումից երեք օր առաջ՝ կիրակի օրը, հոկտեմբերի 20-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում։ Վրաստանի և Եվրամիության դրոշներով հինգ տարբեր վայրերից երթից հետո քաղաքացիները հավաքվել էին Ազատության հրապարակում, որտեղ անցկացվում էր համերգ։ Երթը կազմակերպել էր հասարակական կազմակերպությունների կոալիցիան։ Երթին են միացել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և տարբեր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ։
