Հայաստանում հայտնաբերվել է գրեթե մեկ տոննա կոկաին, որը երկիր է հասել Էկվադորից՝ երեք երկրների, այդ թվում Վրաստանի տարածքի միջոցով։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, տեղեկություն է տարածել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Գերատեսչության հայտարարությամբ՝ 2023 թվականի մայիսի 13-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել մեծ քանակությամբ կոկաին, որը հայտնաբերվել և գտնվում է ազգային անվտանգության ծառայությունում: Դրա շուկայական արժեքը կազմում է մոտ 250 մլն եվրո։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը չի նշում ո՛չ պատվիրատուի, ո՛չ էլ մատակարարողի անունը։ Գերատեսչությունը չի նշում, թե արդյոք այս դեպքը կապ ունի Իտալիայում բացահայտված խոշոր թմրանյութերի հանցագործության հետ։
Երեկ՝ մայիսի 16-ին, միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Իտալիայի հարավային Ջոյա Տաուրո նավահանգստում ոստիկանությունը առգրավել է 800 մլն եվրո արժողությամբ 2,7 տոննա կոկաինով բեռնված նավ։ Կոկաինի փաթեթները թաքցված են եղել 12 մետրանոց բանանի կոնտեյներներում: Բեռը հայտնաբերվել է Էկվադորից ժամանած նավի վրա, որը Բաթումիի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան։
