Գուրիայի աղետի գոտում փրկարարները երկու մարդու դի են հայտնաբերել։ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Սիլաուրի գյուղում տարեց կին է մահացել, ում տունն ամբողջությամբ ավերվել է սողանքի հետևանքով։ Ջումաթի գյուղում հայտնաբերվել է անչափահասի դի։ Մեկ երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 4 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 5 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 6 Մենք չենք ճանաչում Վրաստանի գործող կառավարությունը․ Եվրոպական խորհրդարան
Սեպտեմբերի 8-ին գիշերը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Գուրիայի շրջանի գետերը վարարել են, ջուրը հունից դուրս է եկել և հեղեղել ճանապարհներ ու բնակելի տներ։ Առատ տեղումները ակտիվացրել են նաև սողանքային գործընթացներ, մի քանի տներ հայտնվել են հողի տակ և փլուզվել։ Գուրիայի շատ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից։
«Վրաստանի լուրերի» հետ զրույցում սողանքից փրկված տեղի բնակիչները հայտնում են, որ սպասվող վտանգի մասին ոչինչ չեն իմացել։
Սուփսա գյուղի Լանչխութիի քաղաքապետի ներկայացուցիչ Դավիթ Գումբարիձեի խոսքով, հարևան գյուղի փրկարարական գործողության համար անհրաժեշտ է եղել ուղղաթիռ օգտագործել.
«Շատ ծանր վիճակ ունենք գյուղերում։ Քաղաքացիներին դուրս ենք բերում հեղեղված տներից։ Տեղացիները մեզ օգնում են նավակներով: Նորից անձրև է գալիս, ջրի մակարդակը բարձրանում է։ Հարևան գյուղում մեկ անձ, ում մեքենան ջուրը տարել է, գտնվում է գետի եզրին և նրան չի հաջողվում իջեցնել։ Թբիլիսիից ուղղաթիռի ենք սպասում»։
Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ավտոճանապարհի 40-րդ և 56-րդ կիլոմետրերին ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ավտոմեքենաները կարող են երթևեկել Սենակի-Փոտի (Ասաքցևի)-Սարփի մայրուղով։
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է մարզի բնակիչներին զերծ մնալ տեղաշարժից և տեղում ենթարկվել ոստիկանների ցուցումներին։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում կրկին սպասվում են առատ տեղումներ, կայծակ և կարկուտ։ Արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի, ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ։
Սեպտեմբերի 9-ից սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, իսկ բարձր լեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ։
Վրաստանում սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի վարարումներ, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում։
