Գուդաուրիում ռուս զբոսաշրջիկների հետ վիճաբանության ժամանակ ձերբակալված քաղաքացիական ակտիվիստ և «Traffic Travel» տուրիստական ընկերության հիմնադիր Ցոտնե Ջափարիձեին ոստիկանությունը մեղադրում է մանր խուլիգանության և անհնազանդության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ես 12 և 21 տարեկան երեխաներիս հետ կանգնած էի ճոպանուղու մոտ, երբ այնտեղ գտնվողներից մեկն ինձ հետ ռուսերեն խոսեց։ Ես ասացի, որ խոսի անգլերեն: Նա ինձ հարցրեց, թե ինչու: Ես ասացի՝որովհետև «Fuck Russia»: Դրան հաջորդեց բանավոր և ֆիզիկական բախում։ Նրանք երեքն էին։ Տասից ավելի ոստիկաններ եկան ու փոխանակ նրանց հեռացնեին, բոլորն ինձ վրա հարձակվեցին։ Նրանցից մեկն ինձ ծաղրելով ասաց՝ դու սադրիչ ես։ Ինձ ցած գցեցին ու ձեռնաշղթաներ հագցրին։ Սա կատարվում էր իմ երեխաների աչքի առաջ։ Նրանք ինձ դահուկային կոշիկներով տարան Մցխեթա»,- ասել է Ջափարիձեն «Վրաստանի լուրերին»։
Մցխեթայի շրջանային դատարանը վարչական կարգով կալանավորված Ցոտնե Ջափարիձեի գործը պետք է քններ նույն օրը՝ երեկ, սակայն Ջափարիձեի փաստաբանի միջնորդությամբ նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 15-ը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Ջափարիձեին սպառնում է տուգանք 2000-ից 3000 լարիի չափով կամ վարչական ազատազրկում՝ մինչև 15 օր ժամկետով:
