Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի բարձր ռիսկի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 4 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 5 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 6 Մենք չենք ճանաչում Վրաստանի գործող կառավարությունը․ Եվրոպական խորհրդարան
Ձյան առատ տեղումների պատճառով Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհին 31-րդ կիլոմետրից մինչև 63-րդ կիլոմետր՝ Անդեզիտ-Ղադոլար հատվածում արգելվել է տրանսպորտի երթևեկությունը։
Ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի Խախմատի-Շատիլի հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Կորշիից մինչև Խախմատ թույլատրվում է միայն ամենագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ձյան առատ տեղումների պատճառով Չոխատաուրի-Բախմարո ավտոճանապարհի Չխակաուրա-Բախմարո և Ուշգուլի-Լասդիլի հատվածներում արգելված է երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 20-ից նոյեմբերի 22-ը Վրաստանում սպասվում է անձրև, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ բուք, հնարավոր է ձնահյուսեր, արևմտյան ուղղությամբ քամու ուժգնացում և ծովում 4-5 բալանոց փոթորիկ։
Գործակալությունը բնակչությանը զգուշացնում է, որ Վրաստանում սպասվող տեղումները կարող են գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ։
Սպասվող առատ ձյան, ձնահյուսի վտանգի, լեռնային և բարձր լեռնային շրջաններում բքի և տեսանելիության վատթարացման պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը։
