Գորիի մունիցիպալիտետի Ռեխա գյուղում նախկին ոստիկանը սպանել է կնոջն ու զոքանչին, որից հետո ինքնասպան է եղել։ Սպանության վայրում աշխատում են փորձագետ-քրեագետներն ու քննիչները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Կասպիի շրջանի Լամիսղանա գյուղում ևս կին է վիրավորվել։ ՆԳՆ-ից «Վրաստանի լուրերին» հայտնել են, որ Լամիսղանայում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը սկսվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու կասկածանքով։ Կալանավորվել է կնոջ ընտանիքի անդամը:
2022 թվականին Վրաստանում սպանվել է 21 կին, սպանության փորձ է արվել 19 կնոջ հանդեպ։
2021 թվականին արձանագրվել է կնոջ սպանության 22 և սպանության փորձի 31 դեպք։
2020 թվականին սպանվել է 24 կին։ Գրանցվել է կանանց սպանության փորձի 27 դեպք:
2019 թվականին արձանագրվել է կնոջ սպանության 19 և սպանության փորձի 22 դեպք։
Կանայք ամենից հաճախ սպանվում են իրենց ամուսինների կողմից։
Կնոջ դիտավորությամբ սպանությունը, որը կատարվել է ըստ գենդերի, ինչպես նաև ընտանեկան պատկանելիության, պատժվում է ազատազրկմամբ՝ 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
2014-2022 թվականներին սպանվել է 186 կին, 92 կին սպանվել է ընտանեկան պատճառներով, 94 կին`այլ պատճառներով։ Նույն ժամանակահատվածում կատարվել է կանանց սպանության 129 փորձ, որից 79-ը՝ ընտանեկան դրդապատճառներով, 50-ը՝ այլ պատճառներով։
