Գորիի սակրեբուլոյի նախագահ Դավիթ Ռազմաձեն այսօրվա նիստից հետո հայտարարություն պահանջող քաղաքացիական ակտիվիստներին անվանել է «երկրի դավաճաններ» և «փողի դիմաց ծախվածներ», ապա հրամայել է անվտանգության աշխատակիցներին նրանց հեռացնել դահլիճից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Այստեղ երկրի դավաճանների տեղը չէ։ Վրաստանը ծախում են, ծախում են։ ... Ես նկատի ունեմ՝ ով այսօր Եվրամիության հետ է, ով պաշտպանում է այդ բանաձևը, Վրաստանի դավաճանն է։ Դուք քնա՞ծ եք, տեսեք թե ինչ է կատարվում Եվրոպայում։ Ի՞նչ արեցին Ուկրաինայի հետ... արթնացե՛ք...
Եվրամիությունը վերցրել է երկու անգամ ավելի, քան արել է մեզ համար։ Ի՞նչ է վերցրել: Շատ բաներ կան։ Թեկուզ ֆինանսավորել է այն գործակալներին, ովքեր ներկայումս կռվում են Վրաստանի դեմ»,- լրագրողներին ասել է Ռազմաձեն։
Գորեցի քաղաքացիական ակտիվիստները գնացել են սակրեբուլոյի նիստին այն բանից հետո, երբ, ըստ նրանց, Դավիթ Ռազմաձեն հայտարարել է, որ Գորին Եվրամիության կողմից ուղղակի ֆինանսավորում չի ստանում։
«Ի՞նչ է նշանակում՝ չի ստանում, երբ ես կարող եմ դուրս տանել ու ցույց տալ վերանորոգված շատ դպրոցներ։ Ցույց տալ այն քոթեջները, որոնք կառուցվել են տեղահանվածների համար ԵՄ ֆինանսավորմամբ, որ նրանք այսօր ապրելու տեղ ունեն և Կվեկվեսկիրիի նման ինքնասպան չեն լինում: Այս փախստականներին տեղավորել է Եվրամիությունը»,- ասել է Թեոնա Բզիշվիլին։

Երեկ՝ փետրվարի 13-ին, Եվրախորհրդարանը ընդունել է Վրաստանի վերաբերյալ հերթական քննադատական բանաձևը, որում նա հրաժարվում է ճանաչել «Վրացական երազանքի» ինքնահռչակ կառավարությունը և երկրում ճգնաժամից դուրս գալու միակ ելքը համարում է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական խորհրդին և ԵՄ անդամ երկրներին անձնական պատժամիջոցներ կիրառել Վրաստանում այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են երկրի ժողովրդավարական հետընթացի, ընտրակեղծիքների, մարդու իրավունքների ոտնահարման և քաղաքական հակառակորդների և ակտիվիստների հետապնդումների համար:
Ըստ «Վրացական երազանքի»՝ բանաձևը, որն ընդունվել է 400 կողմ, 63 դեմ ձայներով, «ուղղված է Վրաստանի և վրաց ժողովրդի կողմից ընտրված կառավարության դեմ»։ Բացի այդ, կուսակցության քաղխորհուրդը հայտարարել է, որ լուրջ չեն վերաբերվում Եվրախորհրդարանին։
