Գորեցի քաղաքացիական ակտիվիստ Վախո Փիցխելաուրին ասել է, որ դիմակավորված անձինք իրեն առևանգել են իր թաղամասից, ծեծել և թալանել։ Նա կատարվածը կապում է իր ակտիվության հետ։ Վախո Փիցխելաուրին և նրա կինը՝ Թեոնա Բզիշվիլին, մասնակցում են Թբիլիսիում և Գորիում ընթացող բողոքի ցույցերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Նրանց խոսքով՝ Վախո Փիցխելաուրիին առևանգել են ուշ երեկոյան, երբ նա պատրաստվում էր մեքենան գործի դնել՝ խանութ գնալու համար։
«Ես պետք է իջնեի, մեքենայի ետևում ֆուրգոն էր կայանված, Ֆորդ... Երբ իջա և ասացի, որ թույլ տան գնամ, նրանք ձևացրին, թե չեն կարող գնալ և խնդրեցին, որ հրեմ: Երբ մոտեցա մեքենային, ինձ խցկեցին մեքենան ու առևանգեցին։ Նրանք դիմակներով էին։
Ինձ տարան մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, մի դաշտում։ Պետք է սպանեին ինձ, փախա, չէին մտածում, որ կփախնեմ։ Ես գոռացի, նրանք վախեցան ու փախան։ Առաջին իսկ հանդիպածին խնդրեցի ու տարան մեքենայով։
Ասում էին՝ մենք գիտենք, թե ով ես դու և պետք է սպանենք քեզ։ Թալանեցին, տարան ամեն ինչ՝ բանալիներ, դրամապանակ, բջջային...
Ես դա ուղղակիորեն կապում եմ այն ամենի հետ, ինչ այսօր կատարվում է երկրում։ Քանի որ նրանք ինձ թիրախ են դարձրել իմ թաղամասում, ես քայլում էի դեպի խանութ։ Ասում էին՝ մենք գիտենք, թե ով եք դուք և ինչ եք անում», - ասել է Վախո Փիցխելաուրին։
Ինչպես նա է պատմում, դիմակավորված անձինք ֆուրգոնում ծեծել են իրեն. «Ձեռքերով փակում էի դեմքս։ Ինձ բացարձակապես ամեն տեղ խփում էին, ես արյան մեջ եմ»։
Դեպքից հետո Թեոնա Բզիշվիլին զանգահարել է ոստիկանություն, սակայն նա նշում է, որ հետաքննության հետ հույսեր չի կապում։
