Գորեցի գործարար և նախկին բռնցքամարտիկ Գիորգի Կանդելակին հիմնել է շահույթ չհետապնդող կազմակերպություն, որի նպատակներից մեկն է հանրությանը «ներկայացնել Ստալինի ֆենոմենը»։ Այս մասին տեղեկությունն առաջինը տարածել է տեղական «Մոզայկա» լրատվականը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
«Ստալինի հիմնադրամ 2024»-ը հանրային ռեգիստրի կողմից գրանցվել է տարեսկզբին։ Հիմնադրամի տնօրենը հենց Գիորգի Կանդելակին է, իսկ հիմնադիրներից են Զուրաբ Մարգիշվիլին և Բորիս Մդինարիձեն։
Ըստ գրանցման փաստաթղթերի՝ կազմակերպության գործունեության նպատակներն են՝ ուսումնասիրել Ստալինի պատմությունը, հանրությանը ներկայացնել ստալինյան ֆենոմենը և մշակութային միջոցառումների կազմակերպման համար հայթայթել ֆինանսական միջոցներ։ Հանրային ռեգիստրին ի սկզբանե ներկայացված փաստաթղթում նպատակներից մեկը «մշակութային միջոցառումներ կազմակերպելու» փոխարեն «Ստալինի բանավեճեր անցկացնելն էր հեռուստատեսությամբ և մամուլում»։
Գիորգի Կանդելակին ներկայում Վրաստանում չէ, և մենք չկարողացանք հարցնել, թե «Ստալինի հիմնադրամը» ի՞նչ գործունեություն է իրականացրել անցած ամիսների ընթացքում։
2021 թվականին Գիորգի Կանդելակին հիմնել է «Սեզոն TV» ՍՊԸ հեռարձակող ընկերությունը, որի տնօրենն ու 100%-անոց սեփականատերը հենց ինքն է։ Ըստ «Մեդիայի զարգացման հիմնադրամի» հաշվետվության՝ «Սեզոն TV»-ն ունի հստակ ռուսական խմբագրական քաղաքականություն և առանձնանում է իր հակաարևմտյան մոտեցմամբ։ Ալիքի դեմքերից մեկը և «Օրվա ամփոփում» հաղորդաշարի վարողը ռուսամետ Նիկոլոզ Խավանաձեն է։
Բացի այդ, Գիորգի Կանդելակին Գորի քաղաքում ռեստորան ունի, որը նա անվանել է «Ժոզեփ»՝ ի պատիվ խորհրդային բռնապետի։
