Գիորգի Ռուռուան նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրվել է Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական վարչություն՝ որպես վկա հարցաքննության։ Այս մասին տեղեկությունը տարածել է ինքը՝ Ռուռուան։ Նրա խոսքով՝ ՊԱԾ-ը հետաքննությունը վարում է պետական հեղաշրջման հոդվածով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Գիորգի Ռուռուան «հերթական անհեթեթություն» է համարում իրեն հրավիրվելը ՊԱԾ։
«Վրաստանի անվտանգության ծառայությունից հաղորդում եմ ստացել։ Գործը հարուցվել է երկու հոդվածով՝ պետական հեղաշրջում և բռնի տապալում։ Նրանք ակնհայտորեն խառնել են հասցեն։ Հեղաշրջումն ու պետության տապալումն իրականացվեց ռուսական երազանքով, մեկ մարդու գլխավորությամբ։ Կարո՞ղ եք ասել այս մարդու հասցեն: Կարծում եմ՝ անունը Բիձինա է, իսկ ազգանունը սկսվում է «Ի» տառով։ Կրկես է»,- գրել է Ռուռուան Facebook սոցիալական ցանցում։
Ընթացող հետաքննության վերաբերյալ Պետական անվտանգության ծառայությունը որևէ տեղեկություն չի հայտնում։
«Մթավարի» հեռուստաընկերության 2,5 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր Գիորգի Ռուռուան ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերին և դատապարտվել 4 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք գնելու, պահելու և կրելու համար։ Ռուռուան չի ընդունել հանցանքը և պնդել է, որ զենք են տեղադրել իր տանը, իսկ ձերբակալությունը կապել է բողոքի ակցիաներին իր մասնակցության հետ՝ ասելով, որ ինքը քաղբանտարկյալ է։ 2021 թվականի ապրիլին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել Գիորգի Ռուռուային։
