Շովի հանգստավայրում տարերային աղետի հետևանքով մահացածների թիվն աճել է։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլիի խոսքով՝ «գետի հունի մեջ հայտնաբերվել է կնոջ դի»։ Մահացածի ինքնությունը դեռ պարզված չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
«Նաև առանձին-առանձին տեսել են մարդու մարմնի մասեր։ Այս պահին ընթանում է դիակի տեղափոխությունը։ Կարելի է ասել, որ այն վայրում, որտեղ հայտնաբերվել է մարմնի մասեր ու մարդու դի, այս ամենը տեղի է ունեցել ակտիվ աշխատանքի արդյունքում։ Այս փուլում լրացուցիչ մոբիլիզացիա է իրականացվում կոնկրետ վայրերում՝ այնտեղ որոնողափրկարարական տարածքն էլ ավելի ընդլայնելու նպատակով»,- ասել է Թեմուր Մղեբրիշվիլին։
Օգոստոսի 3-ից մինչ այս պահը (օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին) հայտնաբերվել է 18 դի։ Մոտ նույնքան մարդ համարվում է անհետ կորած։
Պարզվել է 14 մահացածի ինքնություն, որոնց թվում են 18-ամյա Սամիրա Իսաևան, 25-ամյա Դավիթ Բերիաշվիլին, 7-ամյա Լուկա Դուդաշվիլին, 25-ամյա Մեգի Գուտաշվիլին, 18-ամյա Գիգի Գուտաշվիլին, 49-ամյա Շորենա Բիճաշվիլին, 20-ամյա Մարիամ Մաիսուրաձեն, Գիորգի Կարալաշվիլին, Նինո Կենճաձեն, Ուկրաինայի քաղաքացի Ալինա Պոլիկովսկան և Ռուսաստանի քաղաքացի Քսենիա Տրիչևան։
Օգոստոսի 3-ին, ժամը 15:15-ի սահմաններում Շովիի հանգստավայրում բնական գործընթացներ են զարգացել։ Սելավն ամբողջությամբ ավերել է հանգստավայրի քոթեջները, վնասել է հյուրանոցներ, քշել մեքենաներ, ավերել Շովի տանող միակ ճանապարհի կամուրջները։ Փրկարարներին հաջողվել է միայն 3 ժամ անց հասնել աղետի գոտի՝ միայն սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով։ Օգոստոսի 3-ին և 4-ին ուղղաթիռներով աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։
