Ազատ ոճային ըմբիշ Գենո Պետրիաշվիլին (125 կգ) ոսկե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող 2024 թվականի Օլիմպիական խաղերում։ Նա եզրափակչում 10:9 հաշվով հաղթել է իրանցի մրցակից Ամիր Հոսեյն Զարեին։ Մինչ այդ՝ կիսաեզրափակչում Պետրիաշվիլին մրցել է Ադրբեջանի անունից հանդես եկող Գիորգի Մեշվիլդիշվիլիի հետ և հաղթել 7:0 հաշվով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Գենո Պետրիաշվիլին Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Տոկիո-2020-ում՝ արծաթե մեդալ։ Նա նաև Աշխարհի եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։
«Չեմ կարող արտահայտել հույզերս։ Մտածում եմ, որ երազի մեջ եմ, չեմ ուզում արթնանալ։ Շնորհակալություն երկրպագուներին, բոլորին մեկ առ մեկ: Երբ հանգստանամ, ավելին կասեմ։ Փառք Աստծուն։ Ես վերադարձա, շատ լավ վերադարձա»,- ասել է Պետրիաշվիլին հաղթանակից հետո։ Օլիմպիական խաղերում նա Վրաստանին բերեց երկրորդ ոսկե մեդալը։
Ներկայում Վրաստանն ունի երեք ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Երրորդ ոսկին նվաճեց ծանրորդ Լաշա Տալախաձեն։
