Եվրախորհրդարանը 486 կողմ 99 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը կոչ է անում Եվրոպական խորհրդին դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովում որոշում կայացնել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարում են, որ ելնելով բարեփոխումներից պետք է բանակցություններ սկսել նաև Բոսնիա-Հերցեգովինայի հետ, իսկ Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Բանաձևի հեղինակները Եվրամիության ընդլայնումն անվանում են ռազմավարական ներդրում խաղաղության և անվտանգության մեջ։ «Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը, ընդլայնումը ռազմավարական առումով էլ ավելի կարևոր է դարձել և հանդիսանում է ԵՄ-ի տրամադրության տակ գտնվող ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքներից մեկը»,- ասվում է բանաձևում։
Միաժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ուկրաինայի վերաբերյալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունները և նշում, որ Օրբանը վնասում է ընդլայնման գործընթացին։
Նոյեմբերին Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, առաջարկել է Ուկրաինային և Մոլդովային բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ, իսկ Վրաստանին տրամադրել անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Ինչպես ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, իրենց առաջարկությունն է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել այն վերապահումով, որ կառավարությունը կարևոր քայլեր կձեռնարկի բարեփոխումների իրականացման գործում։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը Եվրամիության 27 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կկայացնեն դեկտեմբերի 14-15-ին, Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում։
Որոշման համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Վիկտոր Օրբանը սպառնում է վետո դնել Ուկրաինայի անդամակցության բանակցությունների և Եվրամիության կողմից զգալի ֆինանսական և ռազմական օգնության վրա: Հունգարիայի վարչապետի դիրքորոշումը վտանգի տակ է դնում ընդլայնման ողջ փաթեթը, այդ թվում՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի շնորհումը։
