Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին կոչ է անում ՆԳՆ-ին անհապաղ արձագանքել դեկտեմբերի 7-ին «Պիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խմբի և քաղաքացիների վրա կատարված հարձակումներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ես, հավանաբար, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, ով տեսել է այս կադրերը, ցնցված եմ։ Անհնար է պատկերացնել, որ Թբիլիսիի փողոցներում սևազգեստ մարդիկ այսպես հարձակվեն մարդկանց վրա։ Եվս մեկ անգամ շտապ կոչ եմ անում ՆԳՆ ղեկավարությանը և պարեկային ոստիկանությանը՝ կանխել այն, ինչ հիմա տեսնում ենք փողոցներում և պատասխանատվության ենթարկել հանցագործությունը կատարած բոլոր մարդկանց։
Այսպես երկիրը կհասնի քաղաքացիական պատերազմի, եթե սա ինչ-որ տեղ չկանգնեցնեն։ Սրանից ավելի ի՞նչ տեսնենք, երբ ոչ ֆորմալ հագուստով մարդիկ հարձակվում են լրագրողների վրա, հարձակվում են քաղաքացիների վրա, և մենք դրան համապատասխան արձագանք չենք տեսնում։
Իհարկե, պետությունը պատասխանատու է մարդկանց առողջության և անվտանգության համար։ Այնտեղ տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են ոստիկանության ստորաբաժանումները, որոնք այնտեղ են եղել։ Դա հարցականի տակ դնելն ավելորդ է, և ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին անհապաղ դադարեցնել այն, ինչ տեսնում ենք և ինչ կադրեր են շրջանառվում։ Սա չլսված բան է:
Եթե մարդիկ փողոցում բախվեն իրար, ապա ամեն ինչ կսկսի հանգուցալուծվել, և այլ բան չկա, քան քաղաքացիական հակամարտությունը, քաղաքացիական պատերազմը, որը մեկ անգամ արդեն ապրել է այս երկիրը։ Այնպես որ, իմ կարծիքով, մենք մեծ վտանգի առաջ ենք կանգնած, և այս ոչ ֆորմալ խմբերին, եթե կան, ապա պետք է դադարեցնել, անպայման պետք է բոլորի պատասխանատվության հարցը դրվի»,- ասել է Լևան Իոսելիանին։
Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի Բեսիկի փողոցում ուղիղ եթերի ժամանակ հարձակման է ենթարկվել «Պիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Դիմակավորված անձինք ֆիզիակական բռնություն են գործադրել լրագրող Մակա Չիխլաձեի և օպերատոր Գիորգի Շեծիրուլիի նկատմամբ։ Երկուսն էլ տեղափոխվել են Ինգորողվայի կլինիկա։
Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ «TV Պիրվելի»-ի նկարահանող խումբը ուղիղ եթերում լուսաբանում էր դիմակավորված անձանց կողմից քաղաքացիներին ծեծի ենթարկելը։
Ավելի ուշ, հավանաբար նույն խումբը, ներխուժել է «Կոալիցիա հանուն փոփոխությունների» գրասենյակ, որտեղ ծեծի են ենթարկվել Կոբա Խաբազին և առնվազն երկու հոգի:
