Քաղաքական կուսակցությունները և հայտարարված ընտրական նպատակ ունեցող անձինք տեղական կամ արտասահմանյան կազմակերպությունների աջակցությամբ այլևս չեն կարողանա անցկացնել դասախոսություններ, սեմինարներ կամ այլ նմանատիպ հանրային միջոցառումներ։ «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում փոփոխությունները «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանը պատրաստվում է ընդունել արագացված կարգով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ինչպես հայտարարել է «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Կիրցխալիան, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո արտասահմանյան և վրացական իրավաբանական անձինք այլևս չեն կարողանա ֆինանսավորել դասախոսությունների, սեմինարների կամ այլ նմանատիպ միջոցառումների անցկացումը՝ կուսակցական շահերի օգտին։
«Գործող օրենսդրությունը, թեև արգելում է քաղաքական կուսակցությանը նվիրատվություն ստանալ իրավաբանական անձից, սակայն օրենսդրական կարգավորումը թողնում է տարածք, որպեսզի Վրաստանում կամ Վրաստանի սահմաններից դուրս գրանցված իրավաբանական անձը մեր երկրի ներքին քաղաքականության մեջ միջամտությունը և ռադիկալ ընդդիմության՝ մեր երկրի դեմ ուղղված գործում աջակցությունն ու ֆինանսավորումը քողարկի դասախոսության, սեմինարի կամ այլ նմանատիպ հանրային միջոցառման անվճար կազմակերպման միջոցով, որի պարզ օրինակը հասարակությունը բազմիցս տեսել է թեկուզ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշրջանում։ [...]
Բոլորս լավ ենք հիշում, հատկապես նախընտրական շրջանում, այսպես կոչված, սեմինարները, կին պատգամավորների ուղևորությունները տարբեր տարածաշրջաններ, որոնք ուղղակիորեն կուսակցական քարոզչության տեսք ունեին և քողարկված էին իբր սեմինարներով և ինչ-որ կրթական դիմակներով, նախաձեռնություններով։ Այս ամենը ծառայում է մեկ բանի՝ այն ապակառուցողական գործունեությանը, այն անհայրենիքների միավորմանը և գործակալական ցանցի այստեղ ոգեշնչմանը, որը գործում է կոլեկտիվ «Ազգային շարժման» տեսքով», - հայտարարել է Կիրցխալիան այսօր՝ ապրիլի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Իրակլի Կիրցխալիան նշել է, որ եթե դասախոսությունների/սեմինարների անցկացման համար գումարը փոխանցվի կառավարության կամ կառավարության կողմից նշանակված անձի/մարմնի շրջանցմամբ, «անպայման կտուգանվի այդ անձը կամ, այսպես կոչված, հասարակական կազմակերպությունը»:
