Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց Չեխիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումը։ Խաղի լավագույն խաղացող ճանաչվեց Գիորգի Մամարդաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 3 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 6 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
«Դժվար խաղ էր, մենք կարող էինք վերջում հաղթել, շատ ենք ափսոսում դրա համար։ Մեր ոգին ցույց տվեցինք այս երկու խաղերում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վրացի երկրպագուներին, ովքեր եկան խաղին և օգնեցին մեզ բացահայտել այս վրացական ոգին։ Երկրպագուները զարմանալի մթնոլորտ էին ստեղծել, և առանց նրանց մենք այսպես չէինք խաղա։
Երբ խաղում ենք նման մրցաշարում, պետք է ավելի շատ կենտրոնանանք։ Մրցակիցը մեզ չի ների թուլացումը, այդպես եղավ մեզ հետ առաջին գոլի ժամանակ, որը չհաշվվեց, և նաև երկրորդ դրվագում, երբ չեխերը հավասարեցրին հաշիվը։ Սակայն դեռ ոչինչ կորած չէ, երրորդ հանդիպումն առջևում է, պայքարը շարունակվում է»,- ասել է Մամարդաշվիլին, ով այսօր 11 գնդակ է կասեցրել ու ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Չեխիայի դարպասին միակ գոլը խփեց Գիորգի Միքաուտաձեն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։ Խաղավերջում Վրաստանը հաղթելու հնարավորություն ուներ, սակայն Սաբա Լոբժանիձեն բարձր հարվածեց։ Մինչ այդ գոլ խփելու հնարավորություն ուներ նաև Անզոր Մեքվաբիշվիլին։
Հաջորդ հանդիպումը ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 26-ին՝ Գելզենկիրխեն քաղաքում՝ առաջնության ֆավորիտներից մեկի՝ Պորտուգալիայի ընտրանու դեմ։
