Վրաստանի և Թուրքիայի հավաքականների խաղից առաջ փոթորկի սպառնալիքի պատճառով փակվել են Դորտմունդի կենտրոնում երկրպագուների համար նախատեսված գոտին և քաղաքային այգում խաղը դիտելու համար նախատեսված տարածքը։
Ինչպես գրում է Associated Press-ը, Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացում է տարածել, որ արևմտյան և կենտրոնական Գերմանիայում կեսօրից հետո սպասվում է ուժեղ ամպրոպ և կայծակ։ Քաղաքային իշխանությունները մարզադաշտի տոմս չունեցող երկրպագուներին կոչ են անում մնալ տանը։
Ֆան-գոտիները փակելու որոշում է կայացվել նաև «Եվրո 2024»-ը հյուրընկալող այլ քաղաքներում՝ Քյոլնում, Դյուսելդորֆում և Գելզենկիրխենում։
Թուրքիայի և Վրաստանի հավաքականների խաղը կմեկնարկի տեղական ժամանակով 18:00-ին [Թբիլիսիի ժամանակով 20:00-ին]:
Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 14-ին։ Վրաստանի հավաքականը F խմբում մրցում է Պորտուգալիայի, Թուրքիայի և Չեխիայի ընտրանիների հետ։ Վրաստան-Չեխիա հանդիպումը կկայանա հունիսի 22-ին Համբուրգում, իսկ Վրաստան-Պորտուգալիա հանդիպումը՝ հունիսի 26-ին Գելզենկիրխենում։
