Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունը հերքում է այն տեղեկությունը, որ այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիայի Մոսկվա կատարած այցի շրջանակներում նախատեսվում է ինքնահռչակ հանրապետությունը միացնել Ռուսաստանին։ Այսպես կոչված Նախագահի աշխատակազմի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ «ինքնիշխան պետության սահմանադրական համակարգի հիմքը քննարկման ենթակա չէ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Բժանիան փետրվարի 14-ին մեկնել է Մոսկվա և հանդիպումներ է անցկացնում ՌԴ նախագահի աշխատակազմում։
«Աբխազիայի Հանրապետության քաղաքացիները ժամանակին տեղեկացվել են նախագահ Ասլան Բժանիայի Մոսկվա կատարած աշխատանքային այցի և դրա նպատակների մասին։ Սակայն տարբեր պարբերականներ ու հրատարակություններ սկսեցին անիրական տեղեկություններ տարածել այցի ընթացքում Աբխազիայի Հանրապետության կարգավիճակի ենթադրյալ քննարկման մասին։ Ցավոք, որոշ քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ սկսեցին այդ հաղորդագրությունները տարածել նաև Աբխազիայում։
Աբխազիայի Հանրապետության կարգավիճակի ենթադրյալ քննարկման վերաբերյալ չստուգված և ոչ հավաստի տեղեկատվության վրա հիմնված հրապարակային կոչերը կարելի է համարել որոշ քաղաքացիների և հասարակական միավորումների փորձ՝ անհիմն և առանց ապացույցների մեղադրելու Աբխազիայի ղեկավարությանը սահմանադրական կարգի հիմքերը տապալելու մեջ։
Աբխազիայի Հանրապետության՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետության (պատմականորեն հաստատված ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքով) սահմանադրական համակարգի հիմքը նախատեսված է օրենքով և ենթակա չէ քննարկման։ Նախագահ Ասլան Բժանիան իր լիազորություններն իրականացնում է Աբխազիայի Հանրապետության օրենքներն ու սահմանադրությունը խստորեն պահպանելով, որի երաշխիքը նա ինքն է»,- ասվում է հայտարարության մեջ։
Բժանիան Մոսկվայում կմնա 7-10 օր։ Ինչպես ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Բժանիայի հետ հանդիպում չկա։
Ռուսաստանը օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների այսպես կոչված անկախութունը ճանաչել է 2008 թվականի օգոստոսի 26-ին։
