Սիղնաղիի շրջանային դատարանը «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Վուսալ Քայբովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ 2000 լարիի չափով։ Քայբովին երկու օր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր Սագարեջոյի Իորմուղանլո գյուղում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի որսորդական հրացան և 59 պարկուճ գնելու և պահելու համար։ Քայբովն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա ասում է, որ իրեն հետապնդում են վերջին շրջանում իր քաղաքական գործունեության պատճառով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Սեպտեմբերի 10-ին ՆԳՆ-ն ձերբակալել է Վուսալ Քայբովին Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, որը ենթադրում է հրազենի ապօրինի ձեռքբերում և պահում և նախատեսում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սագարեջոյի ոստիկանության աշխատակիցները Քայբովի բնակության վայրի խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են 2 հրազեն և 59 պարկուճ։ Պաշտպանական կողմի տեղեկություններով՝ փորձաքննության եզրակացության համաձայն՝ զենքերից մեկը եղել է ոչ պիտանի, իսկ մյուսը Քայբովը երբեք չի տեսել։
«Ոստիկանները եկան, ասացին, որ պետք է խուզարկեն, քանի որ օպերատիվ տեղեկություններ ունեն, որ իմ տանը թմրանյութեր, ապօրինի զենքեր կան։ Սա, իհարկե, աբսուրդ է։ Նրանք գտան երկու ժանգոտված հրացաններ, որոնք մենք նախկինում չէինք տեսել։
Ձերբակալությունը ուղղակի կապում եմ իմ վերջին քաղաքական գործունեության հետ։ Առանց հիմքի խուզարկության այլ բացատրություն չկա։ Բազմիցս առաջարկ եմ ստացել ՏԻՄ-ից՝ անցնել իրենց կողմը։ Ես հրաժարվեցի և բացատրեցի, որ կատարել եմ իմ քաղաքական ընտրությունը։ Ի պատասխան դրան՝ ինձ բերման են ենթարկել»,- ասել է Քայբովը սեպտեմբերի 11-ին՝ կալանավայրից դուրս գալուց հետո։
Դատախազությունը վերաորակավորել է գործը և Վուսալ Քայբովին մեղադրանք է առաջադրել 236-րդ հոդվածի 1-ին մասով։ Նշված հոդվածը վերաբերում է ավելի թեթև հանցագործությանը և ենթադրում է նման զենքի համար նախատեսված որսորդական հրացանի կամ զինամթերքի ապօրինի գնում և պահում։ Որպես պատիժ նախատեսված է տուգանք կամ տնային կալանք՝ վեց ամսից երկու տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
«Ձերբակալվելուց ի վեր նա իրեն մեղավոր չի ճանաչում բոլոր մեղադրանքներում: Կարևոր է, որ դատախազությունը, անբավարար ապացույցների և փորձագետի պատասխանի հիման վրա, ստիպել է վերաորակավորել հոդվածը։ Որևէ զենք ձեռք բերելու կամ ունենալու փաստը չի կարող ապացուցվել»,- ասել է փաստաբան Արչիլ Ճավչանիձեն։
Դատախազ Միխեիլ Կուպրաշվիլիի խոսքով՝ գործով հետաքննչական աշխատանքները շարունակվում են։
