Սագարեջոյի մունիցիպալիտետի Իորմուղանլո գյուղում ապօրինի զենք գնելու և պահելու մեղադրանքով ոստիկանության կողմից ձերբակալված 31-ամյա Վուսալ Քայբովը ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ է։ Կոալիցիայի ներկայացուցիչները կալանավորումը գնահատում են որպես քաղաքական հետապնդում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
«Երեկ Իորմուղանլոյում մեր տարածաշրջանի ղեկավար Ագիլ Մուստաֆաևի այցի հետ միաժամանակ ձերբակալվել է մեր աջակիցն ու ակտիվ անդամը միայն այն պատճառով, որ նա մասնակցել է հավաքին։ Հասկանալի է, որ կա միայն մեկ քաղաքական նշան։ Նրա տունը խուզարկվել է և, իբր, որոշ օպերատիվ տեղեկությունների հիման վրա հայտնաբերվել է անհայտ զենք, որի հետ այդ տանը բնակվողները կապ չեն ունեցել։ Սա քաղաքական հետապնդման արտահայտություն է այն մարդկանց կողմից, ովքեր վախենում են կորցնել իշխանությունը»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է «Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից Սաբա Բուաձեն։
ՆԳՆ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Կախեթիի ոստիկանության Սագարեջոյի շրջանային բաժնի աշխատակիցները դատավորի որոշման հիման վրա խուզարկություն են կատարել ձերբակալվածի տանը, ինչի արդյունքում որպես ապացույց առգրավվել է 2 հրազեն և 59 պարկուճ։
Վուսալ Քայբովի եղբայրը «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ոստիկանները տան տանիքից երկու հրացան են ցած բերել, որոնցից մեկը «չէր աշխատում»։
«Պապիկիս կլիներ հավանաբար, նա կառուցած տունն է։ Ես 36 տարեկան եմ և այդ տանիքը չեմ բարձրացել։ Երևի պապիկս է թողել, նա 2011 թվականին է մահացել»,- կալանավորի եղբայրը նշել է, որ ոստիկաններն իրեն չեն ասել, թե որտեղից են ունեցել տեղեկություն զենքի մասին։
«Ուժեղ Վրաստանի» անդամ Գիորգի Շաշմելաշվիլիի խոսքով՝ օրեր առաջ Վուսալ Քայբովը իրենց է միացել, և կոչ է արել բոլորին միանալ կոալիցիայի նախընտրական արշավին։ «Հենց որ կառավարությունը զգաց, որ նույնիսկ այն շրջաններում, որոնք նա պատկերացնում է որպես ընտրական ամբարներ և չի տեսնում մարդկանց որպես լիարժեք քաղաքացիներ, ի հայտ է գալիս ուժեղ այլընտրանք, նա իրականում անցկացրեց այս հատուկ գործողությունը հենց հաջորդ օրը», -ասել է Շաշմելաշվիլին:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելուն և պահելուն և նախատեսում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։
