Թբիլիսիում ընտանիքի վտարման դեմ ցույցի ժամանակ Հարկադիր կատարման ազգային բյուրոյի ավտոմեքենան խմբակային վնասելու մեղադրանքով ձերբակալված Գիորգի Խասաիան և Ակակի Չիքոբավան ազատ են արձակվել նախնական կալանքից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Դատախազությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ խափանման միջոցը՝ կալանքը գրավով փոխարինելու խնդրանքով։ Մեղադրող կողմը 5000 լարի գրավ է պահանջել, սակայն դատավոր Ալեքսանդր Իաշվիլին մասամբ է բավարարել միջնորդությունը և սահմանել 3000-ական լարի գրավ։
«Մեղադրյալներն ընդունել են հանցավոր արարքը։ Ինչպես նաև ամբողջությամբ փոխհատուցել են պատճառված վնասը։ Ըստ այդմ, մեղադրող կողմը համարել է, որ ազատազրկումն այլևս անհրաժեշտ խափանման միջոց չէ և դիմել է դատարան՝ գրավ կիրառելու խնդրանքով»,- ասել է դատախազ Լևան Վեփխվաձեն։
Մեղադրյալների փաստաբան Գուրամ Իմնաձեն ասել է, որ Ակակի Չիքոբավան և Գիորգի Խասաիան ի սկզբանե ընդունել են կատարած արարքը, չեն հերքել գույքային վնասը և պատրաստակամություն են հայտնել հատուցելու վնասը։
«Ակնհայտ է, որ այս որոշումն ավելի արդարացի է, քան նրանց կալանքի տակ թողնելը»,- ասել է փաստաբանը։
Հունվարի 23-ին Թբիլիսիի Կեկելիձեի փողոցի թիվ 1 հասցեում Խատիաշվիլիների ընտանիքի վտարման դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ ընդհանուր առմամբ 20 մարդ է ձերբակալվել։ Ակակի Չիքոբավային և Գիորգի Խասաիային մեղադրանք է առաջադրվել Հարկադիր կատարման ազգային բյուրոյին պատկանող մեքենան դիտավորությամբ խմբակային վնասելու համար, որը պատժվում է 3-ից 6 տարի ազատազրկմամբ։ Դատախազության տվյալներով՝ Չիքոբավայի և Խասաիայի գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 3380 լարիի վնաս։ Հունվարի 25-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Վերաքննիչ դատարանը նույնպես չի փոխել որոշումը։
Ինչ վերաբերում է Կեկելիձեի փողոցում ձերբակալված մնացած 18 անձանց, ապա ՆԳՆ-ն նրանց մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեջ։ Դատարանը ձերբակալվածներից մի քանիսին ճանաչել է օրինախախտ և նշանակել տուգանք՝ 2000 լարիի չափով։ Դատավոր Նինո Շչերբակովը 2000 լարիով տուգանել է նաև հանրահավաքը լուսաբանելիս ապօրինի ձերբակալված լրագրող Գելա Մթիվլիշվիլիին։ Դատական վարույթները դեռ չեն ավարտվել։
