Թբիլիսիում տեղի ունեցող եվրոպամետ ակցիաների ժամանակ «տեղում տիրող իրավիճակին ծանոթանալու համար», Վրաստանի մայրաքաղաք է ժամանել Ռուսաստանի իրավապահների արհմիությունների ասոցիացիայի ղեկավար Ալեքսեյ Լոբարևը։ Նա Ֆեյսբուքում վրացի ոստիկանների հետ արված լուսանկար է հրապարակել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 4 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 5 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 6 Մենք չենք ճանաչում Վրաստանի գործող կառավարությունը․ Եվրոպական խորհրդարան
«Վրաստանի իմ գործընկերների հրավերով, որպես Ռուսաստանի իրավապահ մարմինների արհմիությունների ասոցիացիայի ղեկավար և միջազգային համագործակցության հանձնակատար, գործուղվեցի Թբիլիսի՝ ծանոթանալու անօրինական հակակառավարական ցույցերի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Հենց սկզբում ուզում եմ նշել, որ վրացիների մեծամասնությունը խիստ բացասական է վերաբերվում բողոքի ակցիայի մասնակիցներին»,- դեկտեմբերի 10-ին գրել է Լոբարևը Facebook սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները «այս ծայրահեղ իրավիճակում իրենց արժանի են դրսևորել»։ Ալեքսեյ Լոբարևն ընդգծում է, որ «անկարգությունների մասնակիցների գործողությունների արդյունքում տուժել է ավելի քան 150 ոստիկան։
«Նրանք ունեն այրվածքներ, կոտրվածքներ, գլխի, դեմքի վնասվածքներ։ Զինյալների կազմակերպված խմբերը ոստիկանական տեխնիկայի և ծառայակիցների դեմ կիրառել են պիրոտեխնիկա, մոլոտովի կոկտեյլներ, մահակներ, կաստետներ և նույնիսկ հատուկ պարսատիկներ։
Ուզում եմ ընդգծել երկու բան, որոնք բնութագրում են Վրաստանի մայրաքաղաքը.
1. Չնայած երեկոյան և գիշերային բողոքի ակցիաներին, Թբիլիսիում ցերեկային կյանքը ընթանում է սովորականի պես։
2. Վրաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն բարելավվել է վերջին ամիսներին։ Փողոցներում, շուկաներում, խանութներում ու սրճարաններում ես ազատ խոսում էի ռուսերեն, բոլորն ինձ հասկանում էին և ռուսերեն պատասխանում»,- գրել է Լոբարևը։
Ինչպես նա է նշել, արհմիությունները քաղաքականությունից դուրս են, և նրանց «հիմնական նպատակն է պաշտպանել իրավապահների իրավունքները և շահերը՝ անկախ քաղաքական իրավիճակից»։
