Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Batumelebi-ի և Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի գործի առնչությամբ՝ նշելով, որ առանց մամուլի ազատության ժողովրդավարություն չի լինի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Այս շաբաթ Վրաստանում սկսվեց Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը։ Լրագրողների և խաղաղ ցուցարարների դեմ ռեպրեսիվ գործողությունները խորապես մտահոգիչ են և չեն համապատասխանում Վրաստանի եվրոպական և միջազգային պարտավորություններին։
Բելգիան կոչ է անում Վրաստանի իշխանություններին հարգել խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների ազատությունը։ Չկա մամուլի ազատություն, չկա ժողովրդավարություն»,- ասված է հայտարարության մեջ։
Այսօրվա ասուլիսում այս կոչին արձագանքել է «Վրացական երազանքի» խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով՝ «ժողովրդավարություն գոյություն չունի առանց օրենքի գերակայության»։
«Թվում է, թե այլ երկրներում օրենքի գերակայությունը նրանց համար այնքան կարևոր չէ, որքան իրենց երկրներում», - ասել է Պապուաշվիլին։
Միաժամանակ նա մեկնաբանել է դեսպանների և դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստերին։ Այս շաբաթ Մզիա Ամաղլոբելիի դեմ գործի քննությանը մասնակցել են Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին, Լիտվայի դեսպան Դարիուս Վիտկաուսկասը, ինչպես նաև Գերմանիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունների ներկայացուցիչներ։
«Սա ճնշում է վրացական դատական համակարգի վրա և դատավորների ահաբեկում։ Սա վկայում է այն մասին, որ աուդիտորները նստած են, հետևում են, և եթե չանեն այն, ինչ ուզում են, և հրապարակավ ասեն այն, ինչ ուզում են, կհետևի պատիժը: Սա անհարգալից վերաբերմունք է Վրաստանի ինքնիշխանության նկատմամբ»,- նշել է Շալվա Պապուաշվիլին։
Մարտի 4-ին Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Վիկտոր Մետրևելին Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ նախնական կալանք է կիրառել։
Անկախ լրատվամիջոցների ղեկավարը երեք ամիս առաջ ձերբակալվել է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար և մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու մեջ, որը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
