Ոստիկանությունը Ճիաթուրայում ուշ գիշերին ձերբակալել է հանքափորների ցույցի 4 մասնակցի։ Մերաբ Սարալիձեին, Գիորգի Նեփարիձեին, Արչիլ Չումբուրիձեին և Թենգիզ Գվելեսիանին մեղադրում են Շուքրութիի հանքի տնօրեն Թենգո Կոբերիձեի առողջությանը դիտավորյալ թեթև վնաս հասցնելու մեջ։ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը նախատեսում է մինչև 6 տարի ազատազրկում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
«Գիշերվա ժամը 4:30-ին մեզ վրա հարձակվեցին։ Հացադուլ անող մարդկանց վրան ներխուժեցին և հարձակվեցին մեզ վրա։ Երեք մարդու այստեղից տարան։ Ինձ էլ քարշ տվեցին, հեռախոսս շպրտեցին։ Մարդկանց ձեռքերը ոլորեցին։ Բետոնին էին խփում ոտքերով, որպեսզի չնկարենք այս ներխուժումը։
Բռնության այսպիսի գործողություններով առևանգեցին ցույցի երեք մասնակցի՝ Գիորգի Նեփարիձեին, Մերաբ Սարալիձեին և Թենգիզ Գվելեսիանին։ Չորրորդի վրա տանը հարձակվեցին, անչափահաս երեխաներին անհանգստացրին։
Այս 60 օրվա ընթացքում մենք արձանագրել ենք հանցագործության բազմաթիվ դեպքեր։ Ինչո՞ւ ներքին գործերի նախարարությունը չի արձագանքել ոչ մի դեպքի, որը ընկերության ներկայացուցիչները և ուրիշները փորձում էին մեր դեմ։ Բանվորները միշտ պետք է ճնշված, վիրավորված լինենք։ Պետք է կորցնենք աշխատանքները, բանկի պարտքերը խեղդեն մեզ, պետք է հայհոյեն մեզ, մենք ոչ մի իրավունք չունենք։ Ոչինչ չես կարող ասել, չնայած որ մարդը քեզ նախիր, հոտ է անվանում, և եթե նյարդերդ չեն դիմանում, պատրաստ են ոչնչացնել քեզ։
Մեր դեմ է պայքարում պետությունը, ընկերությունը, արհմիությունների մեքենան, ուժային կառույցը։ Եթե այսօր Ճիաթուրան վախենա, պարտվի, սոցիալական պայքարները ողջ Վրաստանում ընդմիշտ կմեռնեն։
Երեկ գիշեր այստեղ 12-15 հոգի էինք, մեկ գետն էին գցում, մեկ մեքենայի տակ էին քարշ տալիս։ Եթե 200-300 մարդ կանգնած լիներ, չէին կարող հարձակվել մեզ վրա։ Օրենքները, ուժը ժողովուրդն է ստեղծում», - ասում է հանքափորների ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Տարիել Միկացաձեն։
Բողոքի ցույցի մասնակիցների ձերբակալությունից հետո հանքափորները ուշ գիշերը գնացել են Ճիաթուրայի ոստիկանություն, որտեղ նրանց ասել են, որ Սարալիձեին, Նեփարիձեին, Գվելեսիանին և Չումբուրիձեին ձերբակալել են մարտի 28-ին տեղի ունեցած դեպքի պատճառով։
«Վրացական երազանքի» քարոզչական և «Ջորջիան Մանգանեզի» հետ կապված ալիքը՝ «Ռուսթավի 2»-ը, երեկ տարածեց տեղեկատվություն, որ «հանքափորների այսպես կոչված նախաձեռնող խմբի անդամները կանգնել են Շուքրութիի հանքի տնօրեն Թենգո Կոբերիձեի մեքենայի առջև, որին իջեցրին մեքենայից և հաշվեհարդար տեսել»։
«Ջորջիան Մանգանեզի» ներկայացուցիչները երեկ փորձել են մտնել Շուքրութիի հանք, ինչին հաջորդել է բախում։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները վիճել են Շուքրութիի հանքի տնօրենի՝ 1982 թվականին ծնված Թ.Կ.-ի հետ և մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ են հասցրել։ Շտապ օգնության աշխատակիցները Թ.Կ.-ին տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրան ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն։ Քննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է առողջությանը դիտավորյալ միջին ծանրության վնաս պատճառելը», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Շուքրութիի բնակչությունը Շուքրութիի և Կորոխնալի հանքերը ավելի քան մեկ տարի է պիկետավորում են, քանի որ հանքաքարի արդյունահանման հետևանքով նրանց բնակելի տները փլուզվում են, իսկ ընկերությունը տուժածներին փոխհատուցում չի տալիս։
Բացի այդ, «Ջորջիան Մանգանեզը» մարտի սկզբին աշխատանքից ազատել է 3500 հանքափորի։ Գրեթե 2 ամիս է Ճիաթուրայում հանքափորները ցույցեր են անցկացնում։ Նրանց հիմնական պահանջներն են աշխատավարձերի վճարումը, ձեռնարկության ազգայնացումը և արտադրության վերսկսումը կանոնների պահպանմամբ, տեղացիների կողմից հիմնադրամի ստեղծումը և ձեռնարկության բաժնետոմսերի 5%-ի փոխանցումը այս հիմնադրամին, որը ստացված գումարը կուղղի Ճիաթուրայի զարգացմանը։
Ապրիլի 22-ին «Ճիաթուրա մենեջմենթ քոմփանին», որը գործում է «Ջորջիան Մանգանեզի» լիցենզիայով, հայտարարեց, որ ընկերությունը սկսում է վերակազմավորում, և արտադրության վերսկսման գործընթացը կղեկավարի Միխայիլ Սոցկին։ Ռուսաստանի քաղաքացի Սոցկին «Սաքնախշիրիի» (Տղիբուլիում ածուխ արդյունահանող ընկերություն) կառավարիչն է։ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո նա 38 հանքափորի աշխատանքից ազատեց տարբերվող կարծիք ունենալու պատճառով։
