Չեխիայի կառավարությունը, մարդու իրավունքների լրջագույն խախտման, մասնավորապես՝ նախորդ տարի բողոքի ակցիաները դաժանաբար ճնշելու համար, պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա»), նրա տեղակալ Միրզա Կեզևաձեի և պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեի նկատմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Երկրի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին դիմել է Չեխիայի կառավարությանը՝ ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով։
«Իմ առաջարկով կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ՆԳՆ երեք աշխատակցի նկատմամբ։ Պատճառը նրանց անմիջական պատասխանատվությունն է անցյալ տարի Վրաստանում բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու համար։ Մենք նրանց Չեխիայում չենք ուզում տեսնել»,- ասել է Լիպավսկին։
Սա առաջին դեպքն է, երբ Չեխիան պատժամիջոցներ է սահմանում մարդու իրավունքների խախտումների համար։ «Սրանով մենք ամրապնդում ենք մեր անվտանգությունը»,- նշել է արտգործնախարարը։ Մինչ այժմ Չեխիան պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում ռուսական ագրեսիայի կողմնակիցների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսական եկեղեցու պատրիարք Կիրիլի (Վլադիմիր Գունդյաևի) նկատմամբ։
Ըստ չեխական ԶԼՄ-ների՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է Չեխիա մուտքի և բնակության, ինչպես նաև չեխական կազմակերպությունների միջոցով ցանկացած ֆինանսական գործարքների արգելք և երկրում ցանկացած տեսակի ակտիվի սառեցում։
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Բալթյան երկրները պատժամիջոցներ են կիրառել ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի նկատմամբ։ Ի պատասխան պատժամիջոցների՝ «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նրանց կշնորհի Պատվո շքանշան, իսկ պետությունը կփոխհատուցի «ֆինանսական վնասի» համար, որը նրանք կարող են կրել պատժամիջոցների հետևանքով։
