Չեխ լրագրող Ռեյ Բեյսլիի խոսքով՝ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այս մասին հոկտեմբերի 22-ի երեկոյան նա գրել է X սոցիալական ցանցում։ Այդ ժամանակվանից չի հաջողվել կապ հաստատել խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար Թբիլիսի ժամանած լրագրողի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Այսօր ժամը 19:30-ին ինձ թույլ չտվեցին մտնել Վրաստան՝ առանց հիմնավորման և լրացուցիչ բացատրության։ Սա անընդունելի է, նույնիսկ տեղի սահմանապահները չգիտեն, թե ինչու ինձ ներս չթողեցին»,- գրել է Ռեյ Բեյսլին և հրապարակել Վրաստանի ՆԳՆ որոշումը, որտեղ մերժման պատճառը նշված է սյունակում՝ «չի համապատասխանում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին»։
Ավելի ուշ լրագրողի գործընկեր Մարիա Կապլինան X-ում գրել է, որ չի կարողացել կապ հաստատել նրա հետ, քանի որ սահմանապահները առգրավել են նրա հեռախոսը և այլ անձնական իրեր։
Ռեյ Բեյսլին անկախ լրագրող է, ով լուսաբանում է Վրաստանի և Ուկրաինայի իրադարձությունները: Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարների համաձայն՝ նա այս տարվա մայիսին եղել է Թբիլիսիում, երբ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ ցույցեր էին տեղի անցկացվում։
