Մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանը խափանումներով է աշխատում։ Մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել, և դրանք ուղղվել են այլընտրանքային օդանավակայաններ՝ Քութայիսի, Բաթումի և Երևան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 4 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 5 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 6 Մենք չենք ճանաչում Վրաստանի գործող կառավարությունը․ Եվրոպական խորհրդարան
«Այս փուլում մինչև գիշերվա ժամը 2-ը սպասվում է 350 մետր տեսանելիություն, ինչը շատ ցածր է, և դրա պատճառով ավիաընկերությունները որոշում են կայացնում վայրէջք կատարել այլընտրանքային օդանավակայաններում»,- ասել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Նինո Ծիվծիվաձեն։
«Քաթար ավիաուղիներ»-ի Դոհա-Թբիլիսի և «Ջազիրա ավիաուղիներ»-ի Քուվեյթ-Թբիլիսի չվերթներն այսօր չեն իրականացվել։ Երկու ինքնաթիռներն էլ վայրէջք են կատարել Երևանի միջազգային օդանավակայանում։ Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ «Ազիմուտ» ընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քութայիսիի օդանավակայանում։ «Ֆլայ Դուբայ» և «Էյր Արաբիա» ավիաընկերությունների թռիչքները նույնպես ուղղվել են այլընտրանքային օդանավակայաններ։
Թբիլիսիի օդանավակայանում «Պեգասուս» և «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունները չեղարկել են Ստամբուլ-Թբիլիսի չվերթները։
Մինչև դեկտեմբերի 10-ը Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։
