Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան, խոսելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործունեության արգելքի մասին, ասել է, որ Ռուսաստանի հետ «ռազմավարական գործընկերությունը» «որոշակի պարտավորություններ» է դնում Աբխազիայի վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
- 6 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
«Եթե 2012 թվականից Ռուսաստանի Դաշնության տարածքում այս կազմակերպության գործունեությունը արգելված է, այս դժվարին պայմաններում, երբ մարտեր են ընթանում, իրականում լայնածավալ պատերազմ է տեղի ունենում, կարո՞ղ ենք մենք՝ որպես դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ, թույլ տալ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված կազմակերպության գործունեությունը այստեղ՝ Աբխազիայի տարածքում»,- ասել է Ասլան Բժանիան և դիմել այսպես կոչված արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբային.
«Այսպես պետք է խոսենք, Ինալ, կոշտ բաներ։ Դիվանագիտական լեզուն, իհարկե, լավ է, բայց միշտ չէ, որ հասկանալի է հանրությանն ու հասարակ մարդկանց։ Եթե մենք դաշնակիցներ ենք, եթե ռազմավարական գործընկերներ ենք, սա մեզ որոշակի պարտավորությունների առաջ է կանգնեցնում»։
Բժանիայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն դրանք պետք է լինեն էլ ավելի բարձր մակարդակի, քանի որ «դա աբխազ ժողովրդի հիմնարար շահն է»։
Օրեր առաջ Ասլան Բժանիան խորհրդարանին է ներկայացրել «Ոչ առևտրային կազմակերպությունների և որպես օտարերկրյա գործակալներ հանդես եկող անձանց մասին» օրենքի նախագիծը։ Եթե այն ընդունվի, ապա հնարավոր կլինի հասարակական կազմակերպություններին ու անհատներին «օտարերկրյա գործակալներ» հայտարարել, ինչպես դա Ռուսաստանում է։ Քաղաքացիական սեկտորը դեմ է նոր օրենքի ընդունմանը։
Աբխազիայում արդեն արգելվել է USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը։ USAID/Կովկասի առաքելության տնօրեն Ջոն Փենելը դե ֆակտո արտգործնախարարի որոշմամբ հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»։
