Հողամասում հացահատիկային բույսերի, ներառյալ դրանց մնացորդներն այրելու համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 1000 լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 2000 լարիով:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
Կառավարության նախաձեռնությամբ փոփոխությունը կներառվի Վարչական իրավախախտումների օրենսգրքում, որի նպատակն է վերացնել բերքահավաքից հետո գյուղատնտեսական ցանքատարածությունների հրդեհումը և զսպող ազդեցություն ստեղծել։
«Կառավարության քննարկած հարցը այն մարտահրավերներից է, որը մենք դիտարկում ենք ամեն աշուն, հիմնականում Կախեթիի շրջանում։ Ցավալի պրակտիկա է, երբ ֆերմերները այրում են գյուղատնտեսական ցանքատարածությունները, ինչը մեծ վնաս է հասցնում հողին, և մենք կարող ենք շատ մեծ մարտահրավերների առաջ կանգնել այս հրդեհի տարածման առումով։
Մինչ այժմ մենք չունեինք սրա դեմ արդյունավետ մեխանիզմ։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որը կներկայացվի խորհրդարան, և այս փոփոխությամբ բավականին խիստ սանկցիա կկիրառվի հողի սեփականատերերի կամ օգտագործողների՝ այն անձնաց նկատմամբ, ովքեր կանեն նշված խախտումը»,- ասել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Խախտումների վերահսկողությունն իրականացնելու է Բնապահպանական վերահսկողության վարչությունը, որի տեղեկություններով՝ որոշ ֆերմերների անպատասխանատու գործողությունների պատճառով գյուղատնտեսական մնացորդների այրման հետևանքով առաջացած հրդեհի հետևանքով այրվել են տասնյակ հեկտար վարելահողեր և ոչնչացվել են մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ հողմային գոտիներ։
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում գրանցվել է հրդեհի 13 273 դեպք։
