Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում «Վրացական երազանքի» անդամները ֆիզիկական բռնություն են գործադրել «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ։ Խմբակային հարձակման մասնակիցների թվում են եղել ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր Դիտո Սամխարաձեն և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամ Գիորգի Մանվելիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Գիորգի Գախարիան տեղափոխվել է հիվանդանոց։ Ականատեսների վկայությամբ՝ նրան դաժան ծեծի են ենթարկել։
«Դուք պատկերացում չունեք, թե ինչ սխալ եք թույլ տվել։ Չենք խնայելու, խոստանում եմ։ Եթե բոլոր հարձակվողները չձերբակալվեն 24 ժամվա ընթացքում, մենք հասնելու ենք բոլորին։ Իվանիշվիլի, ես քեզ անձամբ կնստեցնեմ մեղադրական նստարանին։ Եթե տեսնեմ թեկուզ մեկ ապացույց ոչնչացված, դա ձեզ համար վատ կլինի։ Զանգում եմ Աջարիայի դատախազին։ Նա ինձ չի պատասխանում։ «Շերատոնի» անվտանգությունն արդեն թաքցվել է։ Նրանք սկսել են ոչնչացնել ապացույցները»,- Facebook-ում գրել է «Հանուն Վրաստանի» կուսակցության փոխնախագահ, նախկին դատախազ Նաթիա Մեզվրիշվիլին։
Հունվարի 14-ին Գախարիան իր կուսակցության անդամների հետ մասնակցել է Բաթումիի քաղաքային դատարանի դատավարությանը։ Վերջին օրերին Բաթումիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թվում են նաև «Հանուն Վրաստանի» անդամները։ Դատարանը Մատե Ցենտրաձեին դատապարտել է 5 օրվա, Էլիզբար Չխիկվաձեին՝ 12 օրվա վարչական ազատազրկման։
