Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ և հրդեհվել։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից ողջ են մնացել 28-ը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Պաշտպանության նախկին փոխնախարարը և նրա ազգականը ձերբակալվել են 1.3 միլիոն լարիի յուրացման մեղադրանքով
- 6 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
Ականատեսները Orda.kz-ին պատմել են, որ կործանված ինքնաթիռում թթվածնի բալոն է պայթել։ Նրանց խոսքով՝ մինչ այդ թռչուններ են հայտնվել շարժիչի մեջ։
Embraer 190 ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ինչպես հայտնում են ղազախական լրատվամիջոցները, հիվանդանոց են տեղափոխվել նաև 11 և 16 տարեկան վիրավոր դեռահասներ։
Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Գրոզնիի օդանավակայանում, սակայն մառախուղի պատճառով այն ուղղություն է բռնել դեպի Մախաչկալա։
«Ադրբեջանի ավիաուղիների» հաղորդագրության համաձայն, ըստ նախնական տեղեկությունների՝ ավիավթարի պատճառը եղել է ինքնաթիռի և թռչունների երամի բախումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը մեկնել է Ակտաու՝ ուսումնասիրելու միջադեպի հանգամանքները։
«Ադրբեջանի ավիաուղիները» Ադրբեջանի խոշորագույն ավիաընկերությունն է, որը հիմնադրվել է 1992 թվականին։
