Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում, քանի որ երկրի «ռուսամետ իշխանության» ընտրությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Պետք է խոստովանենք, որ այսօր Վրաստանում հաղթեց Ռուսաստանի Դաշնությունը։ Նրանք վերցրեցին երկրի մի մասը, հետո փոխեցին քաղաքականությունը, փոխեցին իշխանությունը, հիմա էլ կա ռուսամետ իշխանություն, ռուսամետ դիրքորոշումներ։ Պուտինի դեմ պատժամիջոցներ չկան, շատ ռուսներ Վրաստանում են։
Նրանց ընտրությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է, նրանց ընտրությունը չանդամակցելն Եվրամիությանը։ Նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը։ Ռուսաստանն այսօր հաղթեց։ Վրաստանի ազատությունը խլեցին։
Մենք ավելի շատ ենք։ Սա է մեր և Վրաստանի տարբերությունը՝ մենք ավելի մեծ բնակչություն ունենք, ավելի շատ տղամարդիկ ունենք, ովքեր չեն ցանկացել ռուս լինել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Մեկնաբանելով Մոլդովայում տիրող իրավիճակը՝ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը «շարժվում է նույն ուղղությամբ»։
Վրաստանի իշխանության ներկայացուցիչները դեռևս չեն արձագանքել Վլադիմիր Զելենսկիի այս հայտարարությանը։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, «Վրացական երազանքը» հաղթել է 54 տոկոս աջակցությամբ։ Չորս ընդդիմադիր կուսակցությունները և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում են, որ այս արդյունքը «ամբողջովին» կեղծված է։ Ինչպես ասել է Զուրաբիշվիլին, Վրաստանում անցկացվել է «ռուսական հատուկ գործողություն», և «ոչինչ չի կարող լեգիտիմ դարձնել այս ընտրությունները»։
