Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է ռուսական օրենքի դեմ անցկացվող հանրահավաքին և «Վրացական երազանքի»՝ այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծն ընդունելու փորձը որակել որպես «ուղիղ սադրանք»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Թբիլիսիում ռուսական օրենքի դեմ զանգվածային բողոքի ցույցի երկրորդ օրն է։ Կառավարության պնդումը ընդունել այս օրենքը հանրության կամքին հակառակ և չնայած իր գործընկերների բողոքներին, ուղղակի սադրանք է՝ ապակայունացման ռուսական ռազմավարություն»,- գրել է նախագահը X սոցիալական ցանցում։
Թբիլիսիում Խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները իշխող կուսակցությունից պահանջել են հետ կանչել անկախ ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակությանը սահմանափակող օրենքի նախագիծը։
Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի մոտ մոբիլիզացրել է մեծ թվով ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենա։
Օրենսդիր մարմնի հետևի մուտքի մոտ խաղաղ ցուցարարների դեմ հավանաբար օգտագործվել է պղպեղի սփրեյ։
Հանրահավաքի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են։ Նրանց թվում է «Լելո» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կուպրաձեն։
«Վրացական երազանքը» ապրիլի 15-ին իրավական հարցերի հանձնաժողովում հավանություն է տվել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» օրենքի նախագծին, իսկ երեկ այն քննարկման է դրվել լիագումար նիստում, թեև նիստն ավարտվել է առանց քվեարկության։ Իշխող կուսակցության անդամները հատուկ ջոկատայինների ու ոստիկանների օգնությամբ են լքել օրենսդիր մարմինը։ Օրինագծի քննարկումը կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից։
