Ապրիլի 11-ից 25-ը ընթացող վերականգնողական աշխատանքների պատճառով տեղական նշանակության Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհին կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Ավտոճանապարհային վարչությունը հայտարարել է, որ այս ընթացքում լեռնանցքում կկազմակերպվի ջրահեռացման համակարգը և սողանքային հատվածներում կփոխարինվի թույլ գրունտը։
«Կախված աշխատանքների յուրահատկությունից՝ անհրաժեշտ է մայրուղին մինչև 3-4 մետր կտրել, ինչը չի կարող ապահովել ավտոմոբիլների անցանելիությունը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը բնակչությանը պատճառված անհարմարությունների համար»,- ասել է ավտոճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Պավլե Գամկրելիձեն։
Մինչ Գոմբորիի ճանապարհի բացումը ավտոմոբիլային երթևեկությունը կիրականացվի Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի միջազգային նշանակության մայրուղով։
Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհին վերականգնվում է 33,6 կմ երկարությամբ հատվածը։ Նախագծով նախատեսվում է երթևեկելի մասի ամբողջական վերականգնում, ասֆալտբետոնե ծածկի անցում, 6 կամուրջների վերականգնում, նոր ջրատարների և երկաթբետոնե ստորին և վերին կրող պատերի կազմակերպում։ Վերականգնումն արդեն մեկ տարի ընթանում է և պետք է ավարտվի աշնանը։ Ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 66 700 000 լարի։
