Համաձայն Կոնգրեսի հաստատմանը ներկայացված Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի 2025 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի՝ Վրաստանին օգնության տեսքով պահանջվում է հատկացնել 80 մլն դոլար։ 2022, 2023 և 2024 թվականներին օգնության չափը կազմել է 88 միլիոն դոլար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պատասխանել է լրագրողի հարցին՝ ԱՄՆ-ի օգնությունը 8 միլիոնով կրճատելու մասին։ Նրա խոսքով՝ այս հարցով որոշումը ԱՄՆ-ն է կայացնում։
«Դուք գիտեք, որ այս ֆինանսավորման շատ մեծ մասը գնում է հասարակական կազմակերպություններին։ Հասարակական կազմակերպությունները անցած տարի, նախանցած տարի հիասթափեցրել են Ամերիկայի պետությանը։ Գուցե դա է դարձել ֆինանսավորման նվազման պատճառը»,- ասել է Կոբախիձեն։
Համաձայն Կոնգրեսին ներկայացված փաստաթղթի՝ ԱՄՆ օգնությունը կաջակցի Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, եվրաատլանտյան ինտեգրմանը և կամրապնդի նրա դիմադրողականությունը վնասակար ազդեցությունների դեմ։
Ֆինանսավորումը կնպաստի նաև՝ Վրաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ժողովրդավարական և տնտեսական զարգացման համար, անկախ, վստահելի և հավասարակշռված լրատվամիջոցների հասանելիության բարելավմանը, քաղաքական բազմակարծության, հաշտեցման ջանքերին, ներառյալ Աբխազիայում և Հարավային Օսիայում, էներգետիկ անվտանգության բարձրացմանն ու մաքուր էներգիայի զարգացմանը, տնտեսական զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը նպաստելու համար անհրաժեշտ բարեփոխումներին, թվայնացմանը, կիբերանվտանգության և ճկունության ամրապնդմանը, մասնավոր հատվածի մրցունակության ընդլայնմանը և գյուղատնտեսության արտադրողականությանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։
Բյուջեի նախագծում նշվում է, որ սահմանների անվտանգության և հակակոռուպցիոն նախաձեռնությունները ամբողջ կառավարությունում կուժեղացնեն ինստիտուցիոնալ կարողությունները, հանրային հաշվետվողականությունը, ներքին վերահսկողությունը, հսկողությունը և բարեխղճությունը։
