Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանի խոսքով՝ Միացյալ Նահանգները կենտրոնացած է Վրաստանին օգնելու վրա՝ ապահովելու ազատ, արդար, մրցակցային ընտրություններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
«Ավելի ընդհանրական խոսեմ ընտրությունների մասին։ Թե՛ Վրաստանում, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրությունների տարի է։ Արդար ընտրությունները հզոր ժողովրդավարության հիմնաքարն են։ Այսպիսով, Միացյալ Նահանգները կենտրոնացած է օգնելու Վրաստանին ապահովելու ազատ, արդար, մրցակցային ընտրություններ: Մենք սերտորեն համագործակցում ենք քաղաքացիական հասարակության խմբերի, ընդդիմադիր կուսակցությունների և իշխող կուսակցության և հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ՝ ապահովելու, որ Վրաստանի քաղաքացիները իմանան, որ իրենց ձայները հաշվվելու են արդարացիորեն, որ իրենց ձայները գաղտնի են, և որ գործընթացը ազատ և արդար է: Ուստի ես անհամբեր սպասում եմ, որ վրացիներն օգտվեն քվեարկելու իրենց ժողովրդավարական իրավունքից, իսկ ամերիկացիները նույնը անեն Միացյալ Նահանգներում»,- ասել է Ռոբին Դանիգանը:
Փետրվարի 20-ին Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ընտրական բարեփոխումները նշեց մի քանի առաջնահերթությունների թվում։
«Այս տարի կարևոր փորձություն կլինի Վրաստանի ժողովրդավարության համար։ Ես սա կապում եմ ձեր ընտրական գործընթացի հետ։ Մենք ողջունում ենք մինչ այժմ իրականացված ընտրական բարեփոխումները և կոչ ենք անում ավարտել դրանք մինչև հաջորդ ընտրություններ, հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի բոլոր համապատասխան առաջարկությունները՝ ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է Բորելը։
Վրաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսանոց ընտրական շեմը։
