Աջարիայի կառավարության որոշմամբ արդյունաբերական վերամշակման ոչ ստանդարտ մանդարինների սուբսիդավորումը կրկնապատկվել է և ֆերմերներին պետությունը կֆինանսավորի 30 թեթրիով՝ 15 թեթրիի փոխարեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Այս տարի, ըստ կանխատեսումների, Աջարիայում սպասվում է մինչև 55 հազար տոննա ցիտրուսի բերք։ Այս տարի արտահանվող մանդարին կմթերեն ցիտրուս ընդունող-վերամշակող ավելի քան 20 ձեռնարկություններ։ Ինչ վերաբերում է ոչ ստանդարտ մրգերին, ապա Քոբուլեթիի պահածոների գործարանը կվերամշակի անսահմանափակ քանակությամբ։
Ցիտրուսների շտաբը, որի նպատակն է խթանել ցիտրուսային լոգիստիկայի և վաճառքի, ինչպես նաև ցիտրուսային սուբսիդիաների տրամադրումը, կշարունակի աշխատել մինչև փետրվարի 1-ը։ Գործարկվելու է թեժ գիծ, որտեղից յուրաքանչյուրը կարող է տեղեկատվություն ստանալ։
2022 թվականին Վրաստանից արտահանվել է 21․2 մլն ԱՄՆ դոլարի (36,1 հազար տոննա) ցիտրուս։ Ցիտրուսն արտահանվել է 15 երկիր։
Ցիտրուսների արտահանման հիմնական շուկաներն են Հայաստանը և Ռուսաստանը, որտեղ արտահանվել է 10․7 մլն և 9․4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք։ Ցիտրուսների արտահանումն ըստ երկրների հետևյալ տեսքն ունի․ Հայաստան՝ 18․000 տոննա, Ռուսաստան՝ 17․140, Ուկրաինա՝ 418, Գերմանիա՝ 128, Բելառուս՝ 142, Ղազախստան՝ 120, Իրաք՝ 96, Ադրբեջան՝ 20, Թուրքիա՝ 18, այլ երկրներ՝ 43 տոննա:
