Գուրջաանիում հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով Զեմո Գուրջաանիի ձորում կուտակված ջուրը հեղեղել է քաղաքի կենտրոնական հատվածը։ Ինչպես «Վրաստանի լուրերին» է հայտնել է Գուրջաանիի քաղաքապետի պաշտոնակատար Լերի Գելենավան, աղետի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Հորդառատ անձրևը քամու և կարկուտի ուղեկցությամբ սկսվել է ցերեկը ժամը 4-ի սահմաններում։ Ձորից դուրս լցված ջուրը հոսել է քաղաքի կենտրոնական հատվածի փողոցներով։ Ջրով են լցվել տներ և կոմերցիոն տարբեր օբյեկտներ, տասնյակ մեքենաներ են վնասվել, քանդվել են էլեկտրասյուները և հետիոտնային կամուրջը։ Ջուրը լցվել է նաև մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենք։
Ներկայում բնակչության մի մասին էլեկտրաէներգիա չի մատակարարվում։ Կենտրոնական փողոցներով երթևեկությունը դեռ սահմանափակված է։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական խմբերը, որոնք ավտոճանապարհները մաքրում են քարից ու խճաքարից։
Հորդառատ տեղումների հետևանքով հեղեղներ են եղել նաև Գուրջաանիի մունիցիպալիտետի գյուղերում, այդ թվում՝ Ձիրկոկում, Վեջինում, Ճանդարում։ Կարկուտ է տեղացել նաև Ախաշեն գյուղում։
Առայժմ հնարավոր չէ ճշտել աղետի չափն ու պատճառած վնասը։




