Թբիլիսիի քաղաքային և վերաքննիչ դատարանները նախնական կալանքի տակ են թողել ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովին, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արգելել է Վրաստանի կառավարությանը նրան արտահանձնել Ադրբեջանին: Իրավապաշտպանների կարծիքով՝ ընդհանուր դատարանների որոշումները «ակնհայտորեն անհիմն են և անօրինական»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Աֆգան Սադիգիվի արտահանձնման կալանքը շարունակվում է ավելի քան վեց ամիս, 9-ամսյա ժամկետը լրանում է 2025 թվականի մայիսի 3-ին, և ազգային օրենսդրությամբ դրա երկարաձգման իրավական մեխանիզմ չկա։ Ըստ այդմ, մեզ համար շատ անհասկանալի է, թե որն է նրան արտահանձնման կալանքի տակ պահելու նպատակը, երբ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Վրաստանի կառավարությունը չի կարող Աֆգան Սադիգովին արտահանձնել Ադրբեջանին»,- ասել է Աֆգան Սադիգովի փաստաբան Քեթի Չութլաշվիլին՝ «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունից։
Փետրվարի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Սոցիալական արդարադատության կենտրոնի միջնորդությունը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ և վրացական իշխանություններին արգելել է լրագրողին արտահանձնել Ադրբեջանին՝ մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը։ Արտահանձնման գործի քննարկումը կարող է տարիներ տևել:
Ստրասբուրգի դատարանի որոշման հիման վրա մարտի 11-ին Սոցիալական արդարության կենտրոնը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան և խնդրել չեղարկել Աֆգան Սադիգովի նկատմամբ կիրառված արտահանձնման կալանքը։ Դատարանը միջնորդությունն անընդունելի է ճանաչել առանց բանավոր լսումների։
«Թբիլիսիի վերաքննիչ դատարանի քննչական կոլեգիան, ցավոք, կրկին անընդունելի է ճանաչել մեր բողոքը։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ միայն այն փաստը, որ Եվրոպական դատարանը կասեցրել է արտահանձնման ընթացակարգը, խափանման միջոցը փոխելու իրավական հիմք չի ստեղծում։
Վերաքննիչ դատարանը չի գնահատել արտահանձնման կալանքը շարունակելու նպատակը և չի քննարկել՝ արդյոք նրան արտահանձնման կալանքի տակ թողնելը անհամաչափ, անհիմն և կոպիտ միջամտություն է անձի իրավունքներին», - ասում է Քեթի Չութլաշվիլին։
«Սոցիալական արդարության կենտրոնը» Եվրոպական դատարանում վիճարկել է նաև Աֆգան Սադիգովին արտահանձնման կալանքի տակ թողնելու որոշումը։
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները 2024 թվականի օգոստոսի 3-ին Ադրբեջանի պահանջով Թբիլիսիում ձերբակալել են Աֆգան Սադիգովին, որից հետո նա գտնվում է արտահանձնման կալանքի տակ։ Ձերբակալվելուց հետո Սադիգովը դիմել է Վրաստանին միջազգային պաշտպանության համար, սակայն ՆԳՆ Միգրացիոն վարչությունը մերժել է՝ հայտարարելով, որ Ադրբեջանում նրա իրավունքները չեն խախտվել։
Լրագրողը ի նշան բողոքի 161 օր հացադուլ է արել։ Նա վերսկսել է սննդի ընդունումը միայն Եվրոպական դատարանի որոշումից հետո, սակայն մինչ այժմ մնում է N18 բուժհաստատությունում։
Աֆգան Սադիգովի կինը՝ Սևինչ Սադիգովան, կարծում է, որ Վրաստանի իշխանությունները լրագրողին պատժում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով։
