Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանի տնտեսական քաղաքականության և բարեփոխումների հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 17-ին, հավանություն է տվել օրենքի նախագծին, որը նախատեսում է ապարտամենտների և հյուրանոցների կառուցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Հանձնաժողովի քննարկումը, որին մասնակցել է նաև դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան, տեղի է ունեցել բողոքի ակցիայի ֆոնին։ Դե ֆակտո խորհրդարանի դիմաց իրավապահների և հանրահավաքի մասնակիցների միջև բախում է տեղի ունեցել։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ապարտամենտների մասին օրենքի հակառակորդներից մեկը՝ ընդդիմադիր Ջանսուղ Ադլեյբան մեքենայով գնացել է խորհրդարանի մոտ ու որսորդական հրացանից մի քանի անգամ օդ կրակել։
Ադլեյբայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այսպես կոչված ՆԳՆ-ն հայտնում է, որ նա «Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի վարչական շենքի մերձակայքում հասարակական վայրում հրազենից կրակել է Աբխազիայի Հանրապետության իրավապահների ուղղությամբ, որոնք աշխատել վերը նշված տարածքում»։
Կոմիտեի նիստի ժամանակ այսպես կոչված խորհրդարանի շենքի անվտանգությունն ուժեղացված է եղել։ Հանրահավաքը տեղի է ունեցել հունիսին շենքի շուրջ կառուցված ցանկապատի մոտ։
Տնտեսական քաղաքականության և բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ՝ «Օչամչիրեի, Տկվաչելիի և Գալիի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» օրենքի նախագիծը կքննարկվի Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանի հաջորդ նստաշրջանում։ Կոմիտեի ղեկավար Ռեզո Զանթարիան տեղեկացրել է, որ փորձնական նախագծով նախատեսվում է կառուցապատել 150 հեկտար տարածք։
«Հողերի գաղտնի վաճառք»․ այսպես են գնահատում օրենքը դրա ընդունման ընդդիմախոսները։ Ինչպես ասում է դե ֆակտո պատգամավոր Կան Կվարչիան, ապարտամենտների կառուցումը Աբխազիային տնտեսապես «բացարձակապես ոչինչ» չի տա։
«Սա ընդամենը թաքնված սխեմա է, մարդկանց համար Աբխազիա մտնելու և անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն։ Այս ամենի հետ մեկտեղ, հաշվի առնելով մեր փոքր թիվը, մենք կարող ենք ստանալ ժողովրդագրական պայթյուն, որը մեզ օգուտ չի բերի»,- ասել է Կվարչիան տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
