Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի մոտ շարունակվում է բողոքի ցույցը, որտեղ խոսքով հանդես եկողները պահանջել են նաև այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Ինչպես ասել է ընդդիմադիրներից Գարի Կոկայան, պատգամավորների հետ բանակցելու համար շենքում են գտնվում նրա երկու ընկերները՝ Ադգուր Արձինբան և Թեմուր Գուլիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Միաժամանակ ընդդիմադիր կուսակցությունների անունից հայտարարություն է տարածվել, որում նշվում է, որ հանրահավաքի մասնակիցների գործողություններն ուղղված չեն ռուս-աբխազական հարաբերությունների դեմ։
«Ընդհակառակը, մենք՝ որպես ընդդիմություն, մշտապես ընդգծել ենք մեր երկրների միջև եղբայրական և ռազմավարական կապերի կարևորությունը։ Սակայն Ասլան Բժանիան իր կառավարման ողջ ընթացքում փորձում էր օգտագործել այդ հարաբերությունները սեփական եսասիրական շահերի համար՝ շահարկելով դրանք իր ռեժիմն ամրապնդելու համար:
Այսօր խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցները հավաքվել են ոչ թե մեր դաշնակիցների դեմ, այլ պաշտպանելու Աբխազիայի ազգային շահերը, նրա բնական ռեսուրսներն ու հարստությունը, որը Բժանիան փորձում էր յուրացնել անձնական շահի համար։
Աբխազիայի ժողովուրդը միշտ ունեցել է մեկ հիմնական պահանջ՝ պաշտպանել քաղաքացիների շահերը, սակայն, չնայած դրան, ոչ նախագահը, ոչ խորհրդարանը մինչ այժմ չեն լսել ժողովրդի ձայնը»,- ասվում է 12 ընդդիմադիր կուսակցությունների և կազմակերպությունների ստորագրած հայտարարության մեջ։
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումային նախագծերի իրականացման մասին ստորագրված համաձայնագրի վավերացման հարցը։ Ընդդիմության բողոքի արդյունքում այսպես կոչված պատգամավորները չեն կարողացել հաստատել նիստի օրակարգը։
«Ներդրումային պայմանագրին» դեմ արտահայտվողները ճեղքելով երկաթե ցանկապատը ներխուժել են խորհրդարանի տարածք, պաշարել կառավարական շենքերի համալիրը։ Ինչպես հայտարարել է այսպես կոչված ընդդիմությունը, ուժայինների ներկայացուցիչներն իրենց չեն դիմադրել, ինչը «ազգային շահերը պաշտպանելու հարցում աբխազական հասարակության միասնության հերթական ապացույցն է»։ Այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչները պահանջել են կրկին խորհրդարանի նիստ հրավիրել և դեմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը։
