2023 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Աբխազիայի օկուպացիոն գծի մերձակայքում դե ֆակտո անվտանգության ծառայության և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային բաժնի աշխատակիցները «սահմանային ռեժիմը խախտելու» համար ձերբակալել են ավելի քան 400 մարդու։ Այս տվյալները հրապարակել է Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Նույն ժամանակահատվածում այսպես կոչված Աբխազիայի Հանրապետության սահմանն ապօրինի հատելու հոդվածով վեց քրեական գործ է հարուցվել։
«Վեց ամսվա ընթացքում Էնգուրի գետով կանխվել է ապօրինի ապրանքներ տեղափոխելու ութ փորձ, առգրավվել է ավելի քան 600 բլոկ ծխախոտ և վեց կրիպտոարժույթի մայներ», - ասել են այսպես կոչված Պետական անվտանգության ծառայությունում։
Օրերս օկուպացված Ցխինվալիի շրջանի «կառավարությունը» ևս տվյալներ է հրապարակել օկուպացիոն գծի մոտ ձերբակալությունների մասին։ Մասնավորապես, Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ 2023 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում «պետական սահմանի» տարբեր հատվածներում ձերբակալվել է 185 իրավախախտ։ Նրանցից 121-ը տուգանվել է, 3-ը առանց տուգանքի վտարվել «Հանրապետությունից», 46-ը նախազգուշացվել է, իսկ 7-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն իր տարեկան հաշվետվություններում ամփոփ տեղեկատվություն է հրապարակել անօրինական ձերբակալությունների վերաբերյալ։ ՊԱԾ-ի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում օկուպացիոն ուժերը օկուպացված Ցխինվալիի շրջանի ուղղությամբ ապօրինաբար ձերբակալել են 44, իսկ օկուպացված Աբխազիայի ուղղությամբ՝ 13 մարդու։ Բացի անօրինական կալանավորումներից, ինչպես նշում է ՊԱԾ-ը, Վրաստանի կենտրոնական իշխանության վրա ճնշում գործադրելու նպատակով Ռուսաստանը շարունակել է իրականացնել ապօրինի սահմանազատման գործընթացը և անվտանգության միջավայրը վնասող այլ գործողություններ:
