Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների (DG NEAR) գլխավոր տնօրինությունը տեղեկություն է տարածում Վրաստանին ԵՄ աջակցության մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
«Մենք արձագանքում ենք Վրաստանին ԵՄ աջակցության սխալ մեկնաբանությանը։ Կարևոր է հստակեցնել «օտարերկրյա գործակալներ» օրենքի համատեքստում։ Քաղաքացիական հասարակության համեմատ՝ 10 անգամ ավելի շատ գումար է հատկացվել Վրաստանի նախարարություններին»,- X-ում գրում է Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրինությունը, որ 2019-2024 թվականներին պետական կառույցները Եվրամիությունից ստացել են 517․82 միլիոն եվրո (այդ թվում՝ 75 միլիոն եվրո համաճարակի ժամանակ՝ վարկի տեսքով), քաղաքացիական հասարակությունը՝ 46․1 միլիոն եվրո, իսկ մասնավոր հատվածը՝ 6․1 միլիոն:
Վրաստանում ԵՄ օգնություն ստացողների առաջին տասնյակը հետևյալն է.
- 55 մլն եվրո՝ Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն/ՏԻՄ,
- 101․40 մլն եվրո՝ Ֆինանսների նախարարություն,
- 62․75 մլն եվրո՝ Պաշտպանության նախարարություն,
- 57 մլն եվրո՝ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարություն,
- 30․5 մլն եվրո՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն,
- 25․07 մլն եվրո՝ Օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն,
- 19 միլիոն եվրո՝ Միգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողով,
- 12․85 մլն եվրո՝ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն,
- 10․5 մլն եվրո՝ ՆԳ նախարարություն,
- 7․4 մլն եվրո՝ Կառավարության վարչակազմ։
Տասնմեկերորդը խորհրդարանն է, որը Եվրամիությունից ստացել է 4․8 մլն եվրոյի աջակցություն։
«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականում ոչ թե օգնություն է, այլ գործակալների հզորացում։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 29-ին, երբ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ ակցիաներին զուգահեռ իշխող կուսակցությունը համախոհներին հավաքեց Ռուսթավելիի պողոտայում։ ««Էնջեոների» ֆինանսավորումը, որը հաճախ երեսով են տալիս և համարում, որ մեզ օգնում են դրսից, փաստորեն, գրեթե ամբողջությամբ օգտագործվում է գործակալներին հզորացնելու և նրանց իշխանության բերելու համար։ Ուստի այդ միջոցները օգնության հետ կապ չունեն, այլ ընդհակառակը, դրանց միակ նպատակը Վրաստանից պետական ինքնիշխանությունը խլելն է»,- այն ժամանակ հայտարարել է Իվանիշվիլին։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին բազմիցս քննադատել է դոնոր կազմակերպություններին և ասել, որ Վրաստանում «Եվրամիության ֆինանսավորումը նույնպես թափանցիկ չէ»։
