Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից օկուպացված Բալթա գյուղի մոտ ապօրինաբար ձերբակալված Զուրաբ Լոբժանիձեն ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկություն են տարածել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը և Ցխինվալի դե ֆակտո պետական անվտանգության կոմիտեն։ Զուրաբ Լոբժանիձեն ձերբակալվել է հուլիսի 1-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
«Զուրաբ Լոբժանիձեին անօրինական բանտարկությունից ազատելու գործընթացում ակտիվորեն օգտագործվել են ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, որը գործում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) կողմից, այնպես էլ կենտրոնական կառավարության տրամադրության տակ գտնվող բոլոր համապատասխան գործիքները»,- ասվում է ՊԱԾ-ի հաղորդագրությունում։
Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն հայտնում է, որ Թբիլիսիի բնակիչ 31-ամյա Զուրաբ Լոբժանիձեն միտումնավոր խախտել է այսպես կոչված սահմանը Ախալգորիի շրջանի տարածքում՝ Բալաթա բնակավայրի մոտ, իսկ այսօր՝ չորեքշաբթի օրը, նրան վտարել են «Հանրապետությունից»։
Վրաստանի ութ քաղաքացիներ շարունակում են անօրինական կալանքի տակ մնալ օկուպացված Ցխինվալիի շրջանում։ Նրանցից մեկը ձերբակալվել էր հունիսի 8-ին Ցխինվալի քաղաքի մոտ։
Մինչ այդ՝ հունիսի 5-ին, հայտնի դարձավ, որ այսպես կոչված դատարանը 35-ամյա Գիորգի Մոսիաշվիլիին մեղավոր է ճանաչել «սահմանը» ապօրինի հատելու մեջ և դատապարտել երկու տարվա ազատազրկման։ Գիորգի Մոսիաշվիլին Սաչխերեի Պերևի գյուղի բնակիչ է։ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին նրան առևանգել են օկուպացված Սինագուրի գյուղի շրջակայքից։
Կենտրոնական իշխանությունը հայտարարում է, որ միջազգային գործընկերների հետ «ակտիվ աշխատում են» Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ։
