Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, 2008-2012 թվականներին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է Օգոստոսյան պատերազմի տարելիցին։ Նրա հայտարարության համաձայն՝ 15 տարի առաջ «Ռուսաստանը վճռականորեն արձագանքեց Ցխինվալիի վրա նենգ հարձակմանը և վճռականորեն ետ մղեց ագրեսորին»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Անուղեղ Սաակաշվիլիի թիկունքին էր կանգնած հավաքական Արևմուտքը, որը այն ժամանակ նույնպես փորձում էր ցնցել իրավիճակը ռուսական սահմանների անմիջական մերձակայքում։ Մեր զինված ուժերը հինգ օրվա ընթացքում արագ և խստորեն պատժեցին լկտի ազգայնականներին։
Մենք թշնամուց պաշտպանեցինք Աբխազիայում և Հարավային Օսիայում ապրող մեր ժողովրդին։ Մենք նոր պետություններին հնարավորություն տվեցինք զարգանալ Ռուսաստանի աջակցությամբ»,- ասել է Մեդվեդևը։
Նրա խոսքով, Ռուսաստանը կհաղթի այնպես, ինչպես 15 տարի առաջ և խաղաղության կհասնի իր պայմաններով։
«ԱՄՆ-ն ու նրա վասալներն այն ժամանակ ակնհայտորեն փորձի պակաս ունեին։ Այսօր էլ ուրիշի ձեռքով հանցավոր պատերազմ են մղում ու փորձում Ռուսաստանին վերացնել երկրագնդի երեսից։ Փաստորեն, մեր դեմ պայքարում է ՆԱՏՕ-ի ողջ համակարգը։ Մենք բավականաչափ ուժ ունենք հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները լուծելու համար։ Ինչպես 2008 թվականի օգոստոսին, այնպես էլ հիմա՝ մեր թշնամիները կկործանվեն, և Ռուսաստանը խաղաղության կհասնի իր պայմաններով։ Հաղթանակը մերն է լինելու»։
15 տարի առաջ՝ 2008 թվականի օգոստոսի 7-ին, ռուսական բանակը Ռոկիի թունելով հատեց Վրաստանի սահմանը և սկսեց լայնածավալ ցամաքային, օդային և ծովային ռազմական ագրեսիա, որի հետևանքով զոհվեց Վրաստանի 228 խաղաղ բնակիչ, 170 զինվոր և 14 ոստիկան։ 150 000 մարդ լքեց իր տունը, որոնցից շատերը առ այսօր տեղահանվածի կարգավիճակ ունեն։ Ռուսական իշխանությունները մինչ օրս չեն կատարում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի պայմանագիրը։
2022 թվականի դեկտեմբերին Հաագայի միջազգային քրեական դատարանը հայտարարեց պատերազմի հետաքննության ավարտի մասին և բացառեց Վրաստանի կողմից կատարված ցանկացած խախտում։ Ավելի վաղ՝ 2021 թվականին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը [«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով] որոշել էր, որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում վրացիների էթնիկ զտումներ է իրականացրել։ Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել 129 827 500 եվրո՝ հօգուտ Վրաստանի շուրջ 24 000 տուժած քաղաքացիների։
Օգոստոսյան պատերազմից 14 տարի անց՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և սկսեց լայնածավալ պատերազմ։
Այս թեմայով՝
