Սագարեջոյի Լամբալո գյուղում 14-ամյա Այթաջ Շախմարովայի սպանության գործով Կախեթիի ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալի հորեղբորն ու զարմիկին։ Հետաքննությունը պնդում է, որ նրանք հանցագործության մասին չեն հաղորդել, և վերջիններիս սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
ՆԳ նախարարության տեղեկության համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Ալիմ Սադիգովը առևանգված 14-ամյա աղջկան բերել է Սագարեջոյի մունիցիպալիտետում գտնվող իր հորեղբոր տուն՝ նրա հետ ամուսնանալու նպատակով։ Մեղադրյալի հորեղբայրն ու հորեղբոր որդին տեղյակ են եղել, որ անչափահասին առևանգել են։ Նրանք հանցագործության մասին ոստիկանությանը չեն հայտնել։
Սագարեջոյի Լամբալո գյուղում հոկտեմբերի 6-ին 14-ամյա աղջիկ է սպանվել։ 26-ամյա Ալիմ Սադիգովը ձերբակալվել է անչափահասի դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Գործի նյութերի համաձայն՝ Սադիգովը աղջկան առևանգել է ամռանը՝ նրա հետ ամուսնանալու նպատակով։ Աղջիկը փորձել է փախչել, կարողացել է ուրիշի հեռախոսով զանգահարել իր մորը և ասել, որ չի ցանկանում ապրել այդ տղամարդու հետ, սակայն մայրն ու հորեղբայրը ստիպել են նրան մնալ առևանգողի մոտ՝ Լամբալո գյուղում։
Այթաջ Շախմարովայի սպանության գործով արդեն 5 անձ է ձերբակալվել։ Ալիմ Սադիգովը ձերբակալված է դիտավորյալ սպանության մեղադրանքով, նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Մեղադրյալն ասել է, որ չի ցանկացել սպանել աղջկան և միայն ատրճանակով ցանկացել է վախեցնել նրան։
Ռուսթավիի դատարանը հոկտեմբերի 11-ին սպանված աղջկա մորն ու հորեղբորը ձերբակալելու թույլտվություն է տվել։ Դատախազությունը նրանց մեղադրում է ամուսնություն հարկադրելու և հանցագործության մասին չհայտնելու մեջ։ Ձերբակալությունից առաջ մայրն ասել է, որ նա վախեցել է Ալիմ Սադիգովից, քանի որ վերջինս սպառնացել է սպանել իրեն, եթե աղջկան տանի։ Իսկ հետաքննության նյութերի համաձայն՝ մայրը համաձայն է եղել, որպեսզի իր աղջիկը ամուսնանա Սադիգովի հետ, քանի որ նա հարուստ է եղել։
14-ամյա Այթաջ Շախմարովան եղել է Կարաբուլախի հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ։ Նա նոր ուսումնական տարվանից դպրոց չի ներկայացել, իսկ տնօրենը այդ մասին չի հայտնել ո՛չ ոստիկանությանը, ո՛չ սոցիալական ծառայությանը։ Տնօրենն այսօր հարցաքննության է կանչվել ԿԳ նախարարության գլխավոր տեսչություն, ինչի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են կլինիկա։ Տարածվել է տեղեկություն, որ տնօրենն իմացել է աղջկա առևանգման մասին և թաքցրել է փաստը։
